Մատչելիության հղումներ

Ուորլիքի հարցում Վաշինգտոնը համամիտ չէ Բաքվի հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հակադարձում է Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարություններին:

Միացյալ Նահանգների կառավարությունը չի կիսում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականը և շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին: Միաժամանակ, ԱՄՆ-ը «կոչ է անում երկու կողմերին ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր»:

Ազիմովի հայտարարության վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության այս դիրքորոշումը «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր ներկայացրեցին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատնից:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության մայիսի 1-ին հրապարակած հարցազրույցում
Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներից
Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումներից
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հնչեցրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից և գործողություններից:

Մասնավորապես, Ազիմովը ուշադրություն է հրավիրել Twitter-ում Ուորլիքի գրառումների վրա, ըստ որոնց՝ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է, կամ՝ ինչո՞ւ բանակցային գործընթացում չներառել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին, և այլն:

Բացի այդ, ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետի խոսքով, անընդունելի է, որ Ջեյմս Ուորլիքը
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի թվիթերյան մեկ այլ գրառում
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի թվիթերյան մեկ այլ գրառում
սերտ է կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչները «անհաշտ դիրքորոշում» ունեն ղարաբաղյան հակամարտության առնչությամբ:

Այդ ամենը, Արազ Ազիմովի համոզմամբ, վկայում է, որ ամերիկացի համանախագահը «միտումնավոր քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են հայկական կողմի շահերը բավարարելուն», և նշվածը հիմք է տալիս պաշտոնական Բաքվին՝ անվստահություն հայտնելու Ուորլիքին, հրաժարվելու աշխատել նրա հետ և դիմելու ԵԱՀԿ-ի գործող նախագահին՝ հետ կանչելու Ջեյմս Ուորլիքին:

Ավելի վաղ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետի հայտարարությանը արձագանքել է պաշտոնական Երևանը՝ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը News.am-ին ասել է, որ դա Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը խոչընդոտելու իր պատասխանատվությունը նրանց վրա բարդել: «Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին՝ ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը», - հայտարարել է Քոչարյանը:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը անցած շաբաթավերջին «Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորում» է որակել Ազիմովի խոսքերը, որոնք միտված են «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը»։

«Շատերը Վաշինգտոնում կարծում են, որ [դեսպան Ուորլիքի դեմ Ադրբեջանի հարձակման հետևում] կանգնած է նաև Ռուսաստանը», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Նախագահ Ալիևի՝ կոշտ դիրքորոշում ունեցող խորհրդականները օգտագործում են սա՝ մասնակցելու Արևմուտքի դեմ ուղղված Ռուսաստանի հարձակմանը: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ գործադրված վերջին ճնշումները և այս դիվանագիտությունը նպատակ ունեն ի ցույց դնել Արևմուտքից Բաքվի հիասթափությունը, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությունում ադրբեջանական կողմի պատկերացրած առաջընթացի բացակայությամբ», - նշեց Կիրակոսյանը:

«Սա նաև նշանակում է, որ Վաշինգտոնը պետք է կոշտ և արագ արձագանքի Բաքվում տեղի ունեցող զարգացումներին և ամերիկյան դեսպանի անձի դեմ ուղղված հարձակումներին», - ընդգծեց վերլուծաբանը:
XS
SM
MD
LG