ՀՅԴ ղեկավար անդամի կարծիքով, ցյուրիխյան արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելը «որպես հեռանկար պահպանվում է արտաքին քաղաքականության մեջ»:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն չի անում հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու մասին:
Նա ընդամենը հիշեցնում է արձանագրությունները վավերացնելու ողջամիտ ժամկետների մասին. - «2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրություններին, ապա դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս ենք ասել: Իսկ «ողջամիտ ժամկետներ» հասկացությունն առավել քան արդիական է դառնում»:
Ուշագրավ է, որ դեռևս 2010 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձում Սարգսյանն ասել էր. - «Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են»:
Հայ-թուրքական արձանագրությունները, հիշեցնենք, ստորագրվել են 2009 թվականին Ցյուրիխում, սակայն հինգ տարի է Թուրքիան հրաժարվում է վավերացնել դրանք`նախապայմաններ դնելով հիմնականում Լեռնային Ղարաբաղի հարցում:
Դաշնակցությունը, որը 2009 թվականին հենց այդ արձանագրությունների պատճառով դուրս եկավ կոալիցիայից, պնդում է, թե այսօր մեծ հնարավորություններ են ստեղծվել արձանագրությունները հետ կանչելու համար:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանը պարտավոր է կոնկրետ քայլեր կատարել` «ցույց տալու համար, որ չխաբնվի միջազգային հանրությունը այս արձանագրությունների առկայության փաստով»:
«Ես կարծում եմ, որ իրավիճակը փոխվել է իսկապես, և հիմա ավելի մեծ հնարավորություն կա դա անելու: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն առիթից առիթ հայտարարում է, որ դա հնարավոր է կատարել: Անցած տարի հայտարարում էր, որ, այո, չի բացառվում, որ արձանագրությունները հետ վերցնեն Ազգային ժողովից, անգամ` հետ կանչվի ստորագրությունը: Այսինքն` սա որպես հեռանկար պահպանվում է արտաքին քաղաքականության մեջ, և ես շատ հնարավոր եմ համարում», - «Ազատության հետ զրույցում ասաց Արմեն Ռուստամյանը:
«Գնդակը Թուրքիայի դաշտում է»
Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, պնդում է, թե արձանագրությունները հետ չկանչելով և դրանք ԱԺ-ի մեծ օրակարգում պահելով՝ Հայաստանը ցույց է տալիս միջազգային հանրությանը, որ Թուրքիան չի կատարում ստանձնած պարտավորությունը:
«Ի՞նչն է խանգարում, որ հետ վերցնենք․ միևնույն է Թուրքիան չի ճանաչելու: Կամ երբ որ կճանաչի, այն ժամանակ կարող եք բերել և շատ արագ ընդունել: Բայց դա միջազգային հանրության աչքերում դեռևս որոշակի տպավորություն է թողնում առ այն, որ ինքը [Թուրքիան] չի կարողանում իր վրա դրված կամ ստանձնած պարտավորություններն իրականացնել: Ինչպես այսօր այդ ամբողջ պատասխանատվության ամբողջ բեռը Թուրքիայի ուսերին է, մի փոքր անզգույշ քայլ՝ միգուցե նաև որոշակի առումով կիսվի այդ պատասխանատվությունը․․․ Պահելով՝ մենք դեռևս ասում ենք, որ մենք քայլը կատարել ենք, հաջորդ քայլը Թուրքիայինն է: Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, և եթե նա մի օր խաղի մեջ կմտցնի այդ գնդակը, մենք պատրաստ ենք նաև արժանի գործ անել»:
«Ցյուրիխյան արձանագրությունները գործարք էր»
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, անիմաստ ու անընդունելի է համարում իշխանության այս պնդումը․ - «Ի՞նչ է նշանակում, որ պատասխանատվությունն ընկել է Թուրքիայի վրա: Թուրքիան այնպիսի մեծ երկիր է, այնպիսի մեծ տերություն է, որ կարող է մարսել ցանկացած ճնշում և պատասխանատվության ցանկացած չափ: Անգամ եթե հավատանք այս պնդումներին, որ իբր պատասխանատվությունը հիմա դրվել է Թուրքիայի վրա, ի՞նչ դրանից: Արդյունքը մնում է նույնը՝ հայ-թուրքական սահմանը փակ է, Թուրքիան դրանից չի տուժում, տուժում է Հայաստանը: Թուրքիան էլ օգտվել է Ցեղասպանության եղելության վրա այս հարցականը դնելուց»:
Զուրաբյանի համոզմամբ՝ ցյուրիխյան արձանագրությունները գործարք էր, ըստ որի Հայաստանն ընդունում էր Թուրքիայի առաջարկը ստեղծել հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր պատմական հարցեր, այսինքն՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, իսկ Թուրքիան դրա դիմաց պետք է բացեր հայ-թուրքական սահմանը:
«Թուրքերը ստացան հարցականի նշանը Ցեղասպանության վրա, Միացյալ Նահանգները ստացան այն, ինչ իրենց պետք էր, այսինքն՝ ստացան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց: Պրոտոկոլներից շահեցին Միացյալ Նահանգները, շահեց Թուրքիան, ենթադրվում էր, որ պետք է շահեր Հայաստանը՝ բացելով հայ-թուրքական սահմանը: Դա էլ չեղավ: Այսինքն՝ ըստ էության շահեց միայն Սերժ Սարգսյանը, որովհետև գնալով այդ համաձայնություններին՝ նա ստացավ միջազգային հանրության աջակցությունը: Իսկ դուք հիշում եք՝ 2009-10 թվականներին ինքը շատ լուրջ պրոբլեմներ ուներ մեզ հետ՝ Հայ ազգային կոնգրեսի հետ, ընդդիմության հետ: Եվ իրեն դա պետք էր՝ ամրապնդել իր իշխանությունը: Այսինքն՝ ինքն էլ ստացավ ինչ-որ բան», - նշեց Զուրաբյանը՝ եզրափակելով․ - «Միակ պարտված կողմը մնաց Հայաստանը»: