Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը կանադահայությանը ուղղված հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
«Այս օրը մենք հիշում ենք 1915 թվականին Օսմանյան կայսրության անկման շրջանում կյանքի սարսափելի կորուստները և հատկապես հայ ժողովրդի կրած ահավոր տառապանքները: [Կանադայի] Խորհրդարանի երկու պալատները ընդունել են բանաձևեր, որոնցում այդ իրադարձությունները բնութագրված են որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Սա մի օր է, որ մենք հանդիսավոր կերպով ճանաչում ենք՝ ոչ թե մեղադրանքներ ուղղելու դեպի հեռավոր անցյալը, այլ առաջնորդվելու դեպի ավելի լավ ապագա», - ասված է Կանադայի վարչապետի ապրիլքսանչորսյան հայտարարությունում:
«Այսօր հայկական և թուրքական ծագում ունեցող կանադացիները ապրում են համատեղ՝ կիսելով հանդուրժողականության և բաց լինելու մեր արժեքները: Մենք սատարում ենք Հայաստանի և Թուրքիայի ջանքերը՝ գտնելու ուղի դեպի հաշտեցում, որը ներառի բաց սահման, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և 1915-ի իրադարձությունների վերաբերյալ երկխոսություն: Մենք ողջունում ենք երկու երկրների միջև բանակցությունները 2013 թվականի դեկտեմբերին և սատարում ենք հաշտեցման գործընթացը, որի վերաբերյալ նշված է 2009 թվականի հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխյան արձանագրություններում», - հայտարարում է Սթիվեն Հարփերը: