Ռումինիայի նախագահի համոզմամբ` Ղրիմի բռնակցումից հետո Մոլդովան մեծ վտանգի մեջ է հայտնվել։
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն, ով հայտնվել է Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված պաշտոնյաների ցանկում, ասել է, որ մարտի 20-ին կառավարությունը կգումարի նիստ, որի օրակարգում Ուկրաինայի և Մերձդնեստրի սահմանին ստեղծված վիճակն է։
«Փաստորեն Ուկրաինան շրջափակում է հայտարարել Մերձդնեստրին, քանի որ Մերձդնեստրի և Ուկրաինայի սահմանին արգելել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 18-65 տարեկան բոլոր տղամարդկանց տեղաշարժը»,- ասել է Ռոգոզինը և ավելացրել.- «Դա Մերձդնեստրի հարցով բանակցությունների մասնակից Ուկրաինայի կողմից միջնորդի կարգավիճակի կոպիտ խախտում է»։
Ռոգոզինի պնդմամբ, իրավիճակն էլ ավելի կբարդանա, երբ Մոլդովան Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման պայմանագիրը։
«Քիշնևը, ըստ էության, նկատել է տալիս, որ ընդհանրապես չի մտածում Մերձդնեստրի մասին, որ Մերձդնեստրն իր տարածքն այլևս չի համարում։ Դրանից ելնելով էլ մենք մեր եզրակացություններն ենք անելու»,- ասել է Ռոգոզինը։
Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նախագահ Միխայիլ Բուրլան Ռուսաստանի Պետական դումային դիմել է Մերձդնեստրը Ռուսաստանի կազմ ընդգրկելու հնարավորությունը ռուսաստանյան օրենքներում նախատեսելու խնդրանքով։
2006 թվականին Մերձդնեստրն անցկացրել է Ռուսաստանի միանալու հարցով հանրաքվե, որի մասնակիցների 97 տոկոսը միավորմանը կողմ է արտահայտվել, սակայն հանրաքվեի արդյունքը կյանքի կոչելու ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արվել։
Մերձդնեստրում առաջին ընթերցմամբ ընդունվել է ռուսաստանյան օրենքներ կիրառելու որոշումը, պետական լեզուն ռուսերենն է։ Մերձդնեստրում 200 հազար բնակիչներ ունեն ռուսաստանյան քաղաքացիություն։
Մոլդովայի վարչապետ Լուրիե Լեանչան երեկ BBC-ին ասել է, որ այս պահին Մերձդնեստրի և Մոլդովայի մնացած հատվածի միջև մեծ լարվածություն չկա, սակայն վերջին զարգացումները [Ղրիմի բռնակցումը Մոսկվայի կողմից] մտահոգության և անորոշության տրամադրություն են հարուցել։
«Մենք ցանկանում ենք Մերձդնեստրի կազմավորման ղեկավարների հետ վարել ակտիվ երկխոսություն։ Մենք հուսով ենք, որ «5+2» ձևաչափով ընթացող բանակցությունների, Արևելքում և Արևմուտքում մեր գործընկերների հետ կհասնենք այն բանի, որ միակողմանի քայլեր չեն լինի, ոչ ոք նոր լարվածության կարիք չունի»,- ասել է Մոլդովայի վարչապետը։
Մոլդովայի հարևան և դաշնակից Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն ասել է, որ «հիմա Մոլդովան մեծ վտանգի մեջ է»։