Թուրքիան լուրջ մտավախություններ ունի, որ Ղրիմում ծավալված վերջին զարգացումները բացասական հետևանքներ կունենան իր սահմանների անմիջական հարևանությամբ գտնվող սառեցված հակամարտությունների վրա:
Այս մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց երկուշաբթի երեկոյան Անկարայում` Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկի` Մուստաֆա Ջեմիլևի հետ կայացած բանակցությունների ավարտին:
«Տարածքային ամբողջականությանը նվիրված հանրաքվեների կազմակերպումը կարող է մեծացնել սառեցված հակամարտությունների թեժացման հավանականությունը: Սա այն մտահոգությունն է, որի մասին ես խոսում եմ իմ բոլոր հանդիպումների ընթացքում: Պաշտոնական Անկարայի ուշադրությունն այսօր իհարկե կենտրոնացած է Ղրիմում, Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների վրա: Բայց դրանցից բացի` մեզ անհանգստացնում է նաև սառեցված հակամարտությունների թեժացման հավանականությունը: Օրինակ, մեզ համար Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող դառնալ հանրաքվեի առարկա: Նույնը վերաբերում է նաև Վրաստանին և Մոլդովային»,- հայտարարում էր Դավութօղլուն` հատուկ ընդգծելով, որ Ղրիմի նախադեպը կարող է անկառավարելի գործընթացների սկիզբ դառնալ ողջ տարածաշրջանում:
«Նման հանրաքվեի առաջին իսկ դեպքը, որը մենք կհանդուրժենք` հանգեցնելու է դոմինոյի էֆեկտի` անխուսափելիորեն ապակայունացնելով ողջ տարածաշրջանը: Սա չի նշանակում, որ մենք որևէ ազգի դեմ ենք կամ կողմ: Մեր այս տեսակետը հիմնվում է բացառապես սկզբունքների վրա, և հենց այդ սկզբունքերից ելնելով է, որ մենք չենք ճանաչում կիրակի օրը Ղրիմում կայացած հանրաքվեի արդյունքները»,- հայտարարեց Դավութօղլուն:
Ի դեպ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշում է, որ Ղրիմի ճգնաժամում Անկարայի համար թիվ մեկ առաջնահերթությունը Ղրիմի բնակչության մոտ 14 տոկոսը կազմող թաթարների իրավունքների և անվտանգության ապահովումն է: Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան պատմական պատասխանատվություն է կրում Ղրիմի թաթարների ճակատագրի համար: Սա է թերևս պատճառը, որ Անկարան վերջին ի քանի օրերին թյուրքախոս պետությունների հետ բազմակողմ բանակցությունների շարք է նախաձեռնել՝ նվիրված Ղրիմի ճգնաժամին:
«Ուրբաթ օրը Վանում ես այս հարցը քննարկեցի իմ շատ լավ ընկերոջ` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Վարչապետ Էրդողանն այս հարցը քննարկելու է նաև Իլհամ Ալիևի և Ղազախստանի նախագահի հետ: Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի բոլոր միջոցները ձեռնարկվեն մինչև իրավիճակի թեժացումը»,- նշում էր Դավութօղլուն:
Այսօր Ուկրաինայի շուրջ ծագած ճգնաժամը մեկնաբանեց նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը` իր բավական զուսպ աջակցությունը հայտնելով պաշտոնական Կիևին:
«Մենք համոզված ենք, որ այս ճգնաժամը պետք է հանգուցալուծվի Ուկրաինայի սահմանադրության շրջանակներում: Մենք հարգալից վերաբերմունք ունենք հատկապես տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ, քանի որ մեր երկիրը ինքը ագրեսիայի զոհ է դարձել, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ադրբեջանական հողերի օկուպացիայի»,- հայտարարեց Մամեդյարովը: