Մատչելիության հղումներ

Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ընդգրկելու համաձայնագիրը ստորագրվեց


Ռուսաստան – Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը (առջևում ձախից), Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը (ձախից հետևում) և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեկսեյ Չալիյը Կրեմլում փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Մոսկվա, 18 մարտի, 2014թ․
Ռուսաստան – Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը (առջևում ձախից), Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը (ձախից հետևում) և Սևաստոպոլի քաղաքապետ Ալեկսեյ Չալիյը Կրեմլում փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, Մոսկվա, 18 մարտի, 2014թ․
Այսօր Կրեմլում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը:

Այն ստորագրեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի ղեկավարը և Սեվաստոպոլի քաղաքապետը: Առաջիկա օրերին Դաշնային խորհուրդը կվավերացնի արդեն իսկ ստորագրված համաձայնագիրը:

Մինչ ստորագրման արարողությունը Վլադիմիր Պուտինը հիմնավորեց Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու պատճառները՝ ընդգծելով, թե հիմք են ընդունում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները և ժողովրդի կամքը:

Հակադարձելով Արևմուտքից հնչող քննադատություններին, թե Ռուսաստանը բռնակցում է Ղրիմը և խախտում է միջազգային իրավունքը, Պուտինը ընդգծեց, թե լավ է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում հիշել են միջազգային իրավունքի մասին:

«Անգամ դրա համար էլ շնորհակալ ենք, լավ է ուշ, քան երբեք»,- հեգնեց Վլադիմիր Պուտինը: Ապա խոսեց ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ասելով, թե Ուկրաինան ժամանակին, երբ դուրս եկավ ԽՍՀՄ կազմից, արել է գրեթե նույն բանը, ինչը այժմ անում է Ղրիմը: Ապա Պուտինը բերեց Կոսովոյի նախադեպը, ընդգծելով, որ այդ նախադեպը ստեղծել են հենց արևմտյան գործընկերները. - «Բացարձակապես Ղրիմին նման իրավիճակում Կոսովոն անկախ ճանաչվեց՝ բոլորին ապացուցելով, որ երկրի կենտրոնական իշխանությունների թույլտվությունը անհրաժեշտ չէ միակողմանիորեն անկախություն հռչակելու համար»: Պուտինը օրինակ բերեց նաև Կոսովոյի հարցի շուրջ ԱՄՆ-ի կողմից 2009-ին միջազգային դատարան ներկայացված հուշագրից մի հատված. - «Անկախության հռչակումը կարող է խախտել երկրի ներքին օրենսդրությունը, սակայն դա չի նշանակում, որ տեղի է ունենում միջազգային իրավունքի խախտում»:

«Չգիտես ինչու այն, ինչ կարելի է Կոսովոյի ալբանացիներին, արգելվում է Ղրիմի ռուսներին, ուկրաինացներին և թաթարներին», - այս առնչությամբ հայտարարեց Ռուսաստանի նախագահը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG