Թուրքիայում ուրբաթ օրը բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:
Այսպիսով Դինքի սպանության գործի վերաքննությունը կարող է անարդյունք անցնել: «Ագոս» թերթի նախկին խմբագրապետի ընտանիքի անդամները, ինչպես նաև մի խումբ մտավորականներ, փաստաբաններ համոզված են կամ առնվազն կասկածներ ունեն, որ պետությունը մեղսակից է Դինքի սպանությանը: Սա այն հիմնական հարցն է, որին Թուրքիայի արդարադատության համակարգը արդեն 7 տարի չի պատասխանում:
2007 թվականին՝ Դինքի սպանությունից անմիջապես հետո հարուցված գործով մոտ երկու տասնյակ կասկածյալներ էին անցնում, սակայն դատարանը հիմնավորված չհամարեց կազմակերպված, զինված հանցախմբի գոյությունը: Դատարանը որոշեց, որ հանցագործությունը կատարել են անհատ, առանձին մարդիկ, ու դատապարտվեցին միայն երկուսը՝ Դինքի սպանությունը անմիջականորեն իրականացնողը Օգյուն Սամասթը և հանցագործության հրահրողը, կազմակերպիչը Յասին Հայալը:
Սակայն Դինքի սպանությանը անվտանգության ուժերի մասնակցության կասկածները չէին փարատվում, և անցյալ տարի նախ հայտնի դատախազ Մուամեր Աքքաշը, այնուհետև բարձրագույն վերաքննիչ դատարանը որոշեցին վերանայել գործը, մասնավորապես, նորից հարցաքննել նախկինում արդարացված բոլոր 18 կասկածյալներին:
Այս վերաբացված գործով անցյալ տարի աշնանը ձերբակալվել էր նախկին գաղտնի գործակալ Թուջելը, ով այդ պահին բավականին ուշագրավ հայտարարություններ արեց՝ ասելով, թե Դինքի սպանության գործում մեծ դեր է ունեցել ժանադարմերիան, որ ինքը փոքր օղակ է, սպառնացել էր անուններ տալ:
Սակայն ձերբակալությունից մոտավորապես 5 ամիս անց նա այսօր ազատ է արձակվել: Վերաբացված դատավարության նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի կեսերին ու կրկին ընդհատվեց մինչև ապրիլի 18-ը:
Մեկ ամիս առաջ պաշտոնից հեռացվել Դինքի սպանության գործի վերաքննությունը նախաձեռնած Մուամեր Աքքաշը: Թուրքիայում կոռուպցիոն սկանդալային գործի քննությունը նա փորձեց տանել դեպի վարչապետի ընտանիքը, բայց իշխանությունները հայտնի դատախազին պաշտոնանկ արեցին, իսկ Դինքի սպանության քրեական գործերը փոխանցվեց դատախազ Մուսատաֆա Ինամին:
Վերաբացված գործով, Թունջելից բացի, այս տարվա հունվարին ձերբակալվել էին ևս երկու կասկածյալ՝ Զեյնել Յավուզը և Օսման Հայալը։ Վերջինս ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալի եղբայրն է: