Հայաստանի կառավարությունը չի կատարում Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումը: «Ազատությանն» այս տեղեկությունը փոխանցեցին 69-ամյա Էմմա Թունյանը և նրա փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Կառավարությունն ունի պարտականություն վճարելու 36 հազար եվրո այդ ընտանիքին որպես պատճառված վնասի փոխհատուցում: Քանի որ գույքը ոչնչացված է այս պահի դրությամբ, մենք ակնկալում ենք դատարաններից արդարացի փոխհատուցում», - նշեց փաստաբանը:
2004 թվականից Երևանի կենտրոնում՝ Բուզանդի 9 հասցեում գտնվող տնից զրկված Էմմա Թունյանի ընտանիքը մինչ օրս բնակարան չունի: Ընտանիքը դատարանի որոշմամբ 2005 թվականին վտարվել էր սեփական բնակարանից:
«Հիասթափված եմ այս իշխանությունից և նախորդից՝ հատկապես, բայց գնալ էլ չեմ կարողանում», - ասում է Էմմա Թունյանը:
Նրա ամուսինը՝ Սաշիկ Սաֆյանը նկարիչ է: 10 տարի առաջ կորցրել է նաև իր արվեստանոցը, որը ևս Բուզանդի փողոցում էր՝ 1932 թվականին կառուցված տան տարածքում․ - «Պետությունը մեզ զրկեց ամեն ինչից: Այնտեղ ծնվել էինք, այնտեղ ապրել էինք, ունեինք մեր շրջապատը, ունեինք մեր տրադիցիաները: Մեր բակը շատ լավ մարդիկ էր տվել ստեղծագործող: Մեծ մասամբ երկրից հեռացան՝ չկարողացան տանել այս ամենը»:
Փաստաբան Վահե Գրիգորյանի փոխանցմամբ, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն վերահսկում է այս գործով վճռի կատարումը: Փաստաբանը կառավարության ներկայացուցիչներին հարցադրում է հասցեագրում՝ ի՞նչ իմաստ ունի մարդկանց զրկել սեփականությունից, հետո տարիներ շարունակ թողնել անտուն, իսկ դատարաններում կանգնել փաստի առջև:
Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը մինչ այս պահը չի պատասխանել «Ազատության»՝ 14 օր առաջ ուղարկած գրավոր հարցմանը, թեև դատախազության աշխատակիցն անցած օրերին կրկնում էր, թե պատասխանը պատրաստվում է:
Շուրջ 10 տարի Բուզանդի փողոցի իրենց տան սեփականության իրավունքը վերականգնելու նպատակով պայքարող 69-ամյա Էմմա Թունյանը, նրա 74-ամյա ամուսինը՝ նկարիչ Սաշիկ Սաֆյանը և նրանց երկու որդիները՝ Գևորգ և Միհրան Սաֆյանները դիմել են Վճռաբեկ դատարան: Վկայակոչելով նոր հանգամանքը՝ Եվրոպական դատարանի որոշումը, պահանջել են վերանայել իրենց ունեցվածքից զրկելու վերաբերյալ դատական ակտերը: Եվրոպական դատարանի որոշմամբ խախտված է ճանաչվել Եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը: Ըստ այդ հոդվածի՝ «յուրաքանչյուր անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»: Եվրոպական դատարանի վճռի մեջ նշված է, որ Հայաստանի կառավարությունն այս գործի քննության ժամանակ «առաջարկել է դիմումատուներին ապահովել նոր բնակարանով և որոշակի գումարով», բայց Եվրոպական դատարանն անվստահություն է հայտնել այս առաջարկի կապակցությամբ՝ նշելով․ - «Դատարանը համոզված չէ, որ սա ընդունելի առաջարկ է, քանի որ կառավարությունը չի տրամադրել բավարար մանրամասներ տվյալ բնակարանի մասին․․․ չի հստակեցրել դրա ճշգրիտ տեղն ու հասցեն․․․»:
Թե երբ Վճռաբեկ դատարանը կսկսի քննել Էմմա Թունյանի և նրա ընտանիքի անդամների դիմումը, դեռ հայտնի չէ: Դատական դեպարտամենտի մամուլի խոսնակն այսօր ասաց, թե դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում չի փոխանցվել գրասենյակ: Մինչդեռ, երկու շաբաթ առաջ խոսնակն ասում էր, թե որոշում կայացնելու վերջնաժամկետը հունվարի 28-ն է:
Էմմա Թունյանի և նրա ընտանիքի շահերը պաշտպանում են նաև Մարդու իրավունքների Եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, Լոնդոնի հայտնի համալսարաններից մեկում դասավանդող այլ հեղինակավոր իրավաբաններ՝ Ջեսիկա Գավրոն և Ջոանա Էվանսը: