«Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման դատապարտված և 3 տարուց ավելի բանտում անցկացրած Սասուն Միքայելյանի գործին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընթացք է տվել։
Դատարանը հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը, փորձելով պարզել՝ արդյոք Միքայելյանը ազատազրկման էր դատապարտվել արդար քննության արդյունքում, արդյոք նրա քրեական հետապնդման պատճառը չի եղել ազատ արտահայտվելու իրավունքը, արդյոք պետությունը չի փորձել ճնշել նրա խոսքի ազատությունը։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Ազգային ժողովի փորձագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը, Եվրադատարանը փորձել է նաև ճշտել, թե պետությունն ինչ հիմքերով է միջամտել խաղաղ ու ազատ հավաքներին, և արդյոք մարդկանց դատապարտելիս խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել։
Նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2008-ի մարտի 12-ին։ Նա ի սկզբանե մեղադրվում էր երեք հոդվածներով՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ, հետո Քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում իշխանության զավթման հոդվածը դուրս եկավ։
Միքայելյանի պաշտպանական կողմի պնդմամբ, ապօրինությունները սկսվել են հենց ձերբակալության պահից: «Ձերբակալության ընթացքում ինքնին արդեն մեծ հաշվով անմարդկային վերաբերմունքի տարրերն ակնհայտ էր»,- ասաց Արմեն Խաչատրյանը,- «Եթե հիշում եք, հեռուստատեսությամբ անընդհատ պտտվում էր այդ ձերբակալության տեսագրությունը, որտեղ Սասուն Միքայելյանին ձերբակալում էին, կարծես առնվազն միջազգային տեռորիստական խմբավորման ղեկավար լիներ»։
Խաչատրյանի փոխանցմամբ, Եվրադատարանը հետաքրքրվել է հատկապես այն փաստով, որ Սասուն Միքայելյանի դեմ ի սկզբանե ցուցմունք տված վկաները դատարանում հրաժարվել են այդ ցուցմունքներից։ Նրանք հայտարարել են, որ դրանք կորզվել են բռնությամբ, սակայն դատարանը, անտեսելով այս հայտարարությունները, նրանց նախաքննական ցուցմունքներն է դրել վճռի հիմքում։
«Վկաներին սատկացրել էին, ցուցմունք էին կորզել»,- «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Սասուն Միքայելյանը,- «Էն պահակին, որ իմ համադասարանցին է եղել, էնպես էին ծեծել, որ 4-5 օր իր թոռներին չէր ճանաչում, բառիս բուն իմաստով չէր ճանաչում։ Բայց վկայությունը համարեցին հիմք ու ինձ դատեցին։ Չթողեցին ոչ մեկը վկայություն փոխեր, էդ ժամանակ էլ ճնշում է եղել, կանչել՝ ահաբեկել են՝ կդատենք ձեզ, որ հանկարծ ուրիշ ցուցմունք չտան։ Ով էլ ուզում էր ցուցմունք տար՝ դատարանից վկային գողացան տարան։ Էլի կռված տղա էր Մեղրաձորից, եկել էր պարզ ասեր, թե ինչ ձև են ստիպել, ծեծել, ջարդել, որ սուտ վկայություն է տվել։ Դրա համար գողացան տարան։ Էդ է, դրա համար եմ Եվրադատարան դիմել, թե չէ ես Եվրադատարանում ի՞նչ ունեի կորցրած»։
Իսկ իր դեմ դատարանում ցուցմունք տված վկաներին Սասուն Միքայելյանը հնարավորություն չի ունեցել հարցաքննել, որովհետև այդ ժամանակ նա հեռացված է եղել դատարանի դահլիճից, իսկ դատավորը հրաժարվել է հարցաքննությունը հետաձգել մինչ նիստերին Միքայելյանի մասնակցությունը։ Սա ևս դարձել է Եվրադատարանի հետաքրքրության առարկան։
8 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկը համաներմամբ ազատ արձակվեց 2011-ի մայիսին։ Պատմում է, որ մինչ այդ տարբեր մեթոդներով փորձել են համոզել՝ իրեն մեղավոր ճանաչի, ազատվի բանտից. - «Դե էնտեղ միշտ... գիտեք, Ազգային անվտանգության նկուղում, այսինքն՝ «ԿԳԲ-ի պադվալում», միշտ ուզում են ինչ-որ… «վերբովկա» ասեմ, ինչ ասեմ՝ «դիմեք, մի բան ասեք, թող բաց թողեն»։ Դատախազը դատարանում որ ինձ տարավ, ասաց՝ «վեր կաց մենակ մի բառ ասա, որ՝ «ես չէի պատկերացնի, որ այսպես կլինի»։ Ասեցի՝ ես լավ էլ պատկերացնում էի ինչ կլինի, ես արդար եմ իմ գործունեությամբ..»,- պատմեց Միքայելյանը,- «Դուք գիտե՞ք քանի տարի սրոկ էր իմ վրա… 34 տարի… իմ վրա 3 հոդված էր, 15 տարի պետական հեղաշրջում դրեցին, հետո եվրոպական մասնագետները եկան, հանեցին, 12 տարի զանգվածային անկարգություններ, 7 տարի զենք-զինամթերք... 34 տարի... Էս են էս իշխանությունները։ Պայքար էր եղել, արդարացի ժողովուրդն իր պայքարն էր տանում իր արդարության համար, իր վաղվա օրվա համար... Մենք դատվեցինք, ինչքա՞ն հազարավոր մարդիկ փախան էս երկրից, ու դա շարունակվում է։ Սպիտակ եղեռնում ենք մենք։ Իշխանություն չկա մեր երկրում, սա մի բանդա է, որը ձևավորվել, պահում է իր աթոռները։ Բայց ես սիրում եմ իմ երկիրն, իմ ժողովրդին, ես պայքարելու եմ։ Շատ մարդիկ մեղադրում են, թե ինչն էր պակաս Միքայելյան Սասունի՞ որ... արդարությունն էր պակաս, ժողովուրդ ջան, արդարությունը։ Սասունը 4-5 տարի առաջ գիտակցում էր, որ մենք այս պրոբլեմի առաջ կկանգնենք, ու այսօր փաստացի մենք ազգովի պրոբլեմի առաջ ենք կանգնել»։
Եվրադատարանի հարցերին Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի մինչ հաջորդ տարվա մարտի 17-ը, որից հետո կորոշվի Սասուն Միքայելյանի բողոքը վարույթ ընդունելու և որոշում կայացնելու հարցը։