Կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը ժամանակավորապես և մասնակի կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը մեծ ոգևորություն չի առաջացրել «Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամների շրջանում:
Նրանք այսօր էլ շարունակում են պնդել, որ պայքարին տալու են ավելի թեժ ընթացք, ուրախալի են համարում այն փաստը, որ այս շարժմանն արդեն միացել են մարզերի բնակիչները: Սակայն ավելի արմատական քայլերի՝ նստացույց, գործադուլ, կդիմեն այն ժամանակ, երբ ՍԴ-ն իր վերջնական վճռում օրենքը հակասահմանադրական չճանաչի:
Շարունակվում է համագործակցությունը խորհրդարանի չորս ոչ իշխանական ուժերի, նաև բոլոր այն հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների հետ, որոնք միանում են պայքարին: Այս փուլում, ինչպես նշեց ակտիվիստ Գևորգ Գիորգիսյանը, օրակարգում ամենակարևոր հարցը մնում է օրենքից պարտադիր բաղադրիչ հանելը:
«Մեր նպատակը, մասնավորապես, օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է։ Եվ մենք մեր պայքարը, բնականաբար, չենք համարում ավարտված։ Սա ընդամենը սկիզբն էր հաղթանակներից մեկի»,- ասաց ակտիվիստը։
ՍԴ-ի երեկվա որոշմանը հաջորդեց երկրի նախագահի ելույթը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Սերժ Սարգսյանը համոզված է, որ այս բարեփոխումն այն համալիր ծրագիրն է, որ հետո կոչելու են պատմական։
Նախագահի այս ելույթը, ակտիվիստների կարծիքով, կարող է մեսիջ, հաղորդագրություն լինել երկրի գերագույն դատարանին: Ակտիվիստ Դավիթ Մանուկյանն ասում է՝ եթե ինքը նախագահ լիներ, նման բան չէր անի:
«Միգուցե օրենքը ճանաչվի սահմանադրական, այդ դեպքում նախագահն ինչպե՞ս է մեկնաբանելու իր արտահայտությունները։ Թե՞ երկրի դեմքը վստահ է, որ դա չի ճանաչվի հակասահմանադրական... սա էլ լավ չէ, որովհետև եթե գործի քննությունը ընթացքի մեջ է, կոռեկտությունը պահանջում է գոնե դեռ դիրքորոշումներ չարտահայտել՝ գոնե այդ մակարդակով, որպեսզի քննության անաչառությունը ապահովվի»,- ասաց Մանուկյանը։
Երեկ էլ Կենտրոնական բանկի աշխատակիցներն էին ասել, որ ռեֆորմը չշարունակելու դեպքում կարող է տուժել Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում: Ակտիվիստները հարց են բարձրացնում՝ իսկ չի տուժո՞ւմ արդյոք Հայաստանի վարկանիշը, երբ հակասահմանադրական և հակասոցիալական օրենքն էր երկրում գործում:
Ի դեպ, տևական ժամանակ է, որ չէր հրապարակվում այն քաղաքացիները թիվը, ովքեր ինքնակամ էին ընտրել կառավարիչներին ու ֆոնդերը: Երեկ ԿԲ-ն նորից հստակ թիվ չհրապարակեց: Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, սակայն, նշեց, որ այդ թիվը հասնում է մի քանի հազարի:
«Նման ռեֆորմներում մասնակիցները, ովքեր կամավոր ընտրում են՝ չսպասելով մինչև ծրագրի ավտոմատ ընտրությանը, սովորաբար շատ քիչ են լինում։ Բայց մենք արդեն ունենք մի քանի հազար ընտրություն»,- ասաց ԿԲ-ի պաշտոնյան։
Այդուհանդերձ, ավելի ուշ ՍԴ-ի հրապարակած որոշման մեջ հստակեցվեց, որ այդ «մի քանի հազարը» ընդամենը 1309 մարդ է: Օրենքը տարածվում է ավելի քան 250.000 քաղաքացու վրա, և փաստորեն քաղաքացիների ընդամենը 0.5 տոկոսն է ընտրություն կատարել:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում կառավարիչ և ֆոնդ ընտրած քաղաքացիներին: ՍԴ-ի երեկվա որոշումը վերաբերում էր մեկ հոդվածի և մեկ կետի: Այսինքն, մի դեպքում քաղաքացիները կարող են չկատարել պարտադիր վճարումները, քանի դեռ բարձր դատարանը որոշում չի կայացրել օրենքի սահմանադրականության վերաբերյալ, մյուս մասով էլ երկարացվում է կառավարչի և ֆոնդի ընտրության ժամկետը: Ակտիվիստները կոչ են անում ֆոնդեր ընտրած քաղաքացիների գործատուներին մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը չկատարել այդ վճարումները, հատկապես, որ նրանք այս պահին ազատված են տույժերից:
«Բոլոր այն գործատուները, ովքեր կորոշեն, որ պետք է փոխանցեն, աշխատակիցները այդ դեպքում իրավունք ունեն դիմել առաջին ատյանի դատարան՝ պետության դեմ վնասների փոխհատուցման համար»,- ասաց Գիորգիսյանը։
Իսկ ի՞նչ կլինի եթե ՍԴ-ն օրենքը հակասահմանադրական չհամարի: Արդյոք այդ որոշումը կունենա՞ հետադարձ ուժ և քաղաքացիները ստիպված կլինեն հիմա էլ միանգամից երեք ամսվա աշխատավարձի առնվազն 15 տոկոսը փոխանցել կառավարիչներին: Հաշվապահ, ակտիվիստ Մանե Թանդիլյանն ասաց, որ դեռևս իրավաբաններն անգամ չեն կարող հստակ պատասխան գտնել այս հարցին:
«Դա կախված է Սահմանադրական դատարանի որոշումից, այս պահին ես չեմ կարող դա մեկնաբանել»,- ասաց նա։
Թեպետ ակտիվիստները չեն շեղվելու իրենց խնդրից և նախաձեռնության նպատակը միայն պարտադիր կուտակային կենսաթոշակից պարտադիր բաղադրիչը հանելն է, այդուհանդերձ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, որոշել են նաև երթ կազմակերպել դեպի Եռաբլուր:
«Մեկը երկիրը պահպանում է սահմանի վրա, մեկ ուրիշն էլ պետք է ներսում երկիրը պահպանի ինչ-ինչ ապօրինություններից»,- ասաց Դավիթ Մանուկյանը։