Մատչելիության հղումներ

«Ցե-Կվադրատ»-ում տպավորված են Հայաստանի կառավարության որոշումից


Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի երթը Երևանում, 18-ը հունվարի, 2014թ․
Կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի երթը Երևանում, 18-ը հունվարի, 2014թ․
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Տիգրան Սարգսյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների գործընթացին մասնակցելու համար: «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է», - ասել է վարչապետը:

Ըստ նույն աղբյուրի՝ հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակամղվածությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը ասել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի կառավարության կայացրած ճիշտ որոշումից: «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն», - ասել է Շյուցը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: «Ունենալու ենք 270 հազար պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը», - ասել է նա:

Այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ գործակցությանն ու առաջիկա ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG