Թեև կառավարության 2012-2017 թվականների ծրագրով նախատեսված է 5-7 տոկոս աճ, սակայն այս տարի նույնիսկ 5 տոկոս աճ չենք ունենա, այսօր գործադիրի նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին, ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Լավագույն դեպքում կունենանք 4.2 տոկոս աճ։ Վերջին երկու ամսվա ընթացքը ցույց է տալիս, որ միգուցե նաև 4.2 տոկոսը բավականաչափ բարդ հասանելի է»,- ասաց Ավանեսյանը.- «Ինչ վերաբերում է հրաժարականին, երբ որ կտամ հրաժարական, այն ժամանակ կիմանաք»։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը տարեսկզբին հայտարարել էր.- «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»:
Օրերս խորհրդարանում 2014 թվականի պետական բյուջեի հաստատման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել էր, թե 7 տոկոս աճ ապահովելու մասին նախագահ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել: