Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարը ծանոթ չէ ՎԶԵԲ-ի կանխատեսումներին


Էկոնոմիկայի նախարարը ծանոթ չէ ՎԶԵԲ-ի կանխատեսումներին
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղյակ չէ, որ Հայաստանի հիմնական վարկատուներից մեկը երկու անգամ իջեցրել է մեր երկրի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) օրերս հրապարակած զեկույցում, որը վերնագրված է «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ», նշված է, որ այս տարին Հայաստանը կփակի ընդամենը 2.5 տոկոս տնտեսական աճով: Մինչդեռ այս հունվարին ու մայիսին ՎԶԵԲ-ի հրապարակած նույնանուն զեկույցներում նախատեսվում էր, թե մեր երկիրը տարին կամփոփի 5 տոկոս աճով:

ՎԶԵԲ-ի վարկային փաթեթը մեր երկրում կազմում է մոտ 700 միլիոն եվրո, որի 90 տոկոսը տրամադրվել է մասնավոր հատվածին:

Այսօր կառավարության նիստից հետո Հայաստանի տնտեսության աճի համար պատասխանատու նախարարից՝ Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարող է ասել այն կապակցությամբ, որ ՎԶԵԲ-ը նման կտրուկ կերպով երկու անգամ նվազեցրել է մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումը:

Նախարարը նախ զարմացավ. - «Այդ ե՞րբ... Չեմ կարծում, որ 2.5 տոկոս կարող է լինի Հայաստանի տնտեսական աճը այս տարի»: Հետո շարունակեց. - «Դա կանխատեսում է, տեղեկություն չէ: Մեր կանխատեսումները 4.2 տոկոս են»:

Ի պատասխան հիշեցմանը, թե նախագահը ասել էր, որ Կառավարությունը պետք է ապահովի 7 տոկոս տնտեսական աճ` նախարարը կրկնեց. - «Այս տարվա կանխատեսումները 4.2 են»:

Մեջբերենք նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը՝ հնչեցրած լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընթացիկ տարվա մարտի 18-ին. - «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013 թվականին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG