Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն նվազեցնում է տնտեսական աճի կանխատեսումները


ԱՄՆ, Վաշինգտոն - ԱՄՀ-ի լոգոն կազմակերպության գրասենյակի մուտքի մոտ
ԱՄՆ, Վաշինգտոն - ԱՄՀ-ի լոգոն կազմակերպության գրասենյակի մուտքի մոտ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումները:

Երեքշաբթի օրը ԱՄՀ-ն հայտարարել է, որ այս տարվա համար կանխատեսում է 2.9, իսկ 2014 թվականի համար՝ 3.6 տոկոս տնտեսական աճ․ դրանք համապատասխանաբար 0.3 ու 0.2 տոկոսով ցածր են հուլիս ամսվա կանխատեսումներից:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ եվրոյի գոտում տնտեսությունը 2014 թվականին կաճի 1 տոկոսով:

Միևնույն ժամանակ, ԱՄՀ-ն զգուշացրել է, որ եթե Միացյալ Նահանգները չբարձրացնի պարտքի վերին շեմը, ապա դա կազդի նաև համաշխարհային տնտեսության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG