«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» շարժման մասնակիցներն այսօր առավոտյան հավաքվել էին Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ և խորհրդարան մտնող պատգամավորներին բաժանում էին 25 կետից բաղկացած մտահոգությունների ցանկը:
Ակտիվիստները պնդում են, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, օրենքը սահմանում է տարիքային խտրականություն, ապագան էլ երաշխավորված չէ:
Դեմիրճյան փողոցից ակտիվիստները քայլեցին դեպի Ազգային Ժողովի գլխավոր մուտքի մոտ, որտեղ էլ տեղեկացան, որ արտահերթ նիստը տապալվել է:
Այդ մասին խորհրդարանի դարպասների մոտ հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` կոչ անելով հավաքվածներին՝ ոչ մի դեպքում չհուսալքվել. - «Այս համախմբումը չորս ֆրակցիաների հնարավոր դարձավ շնորհիվ ձեզ: Ես ձեզ առաջարկում եմ ստեղծել հանրապետական պատգամավորների վրա ազդելու մեխանիզմներ: Նման մի նախաձեռնությամբ հանդես եկեք: Մենք էլ մեր կողմից խոստանում ենք, որ շատ հետևողական ենք լինելու մեր այս վճռականության մեջ»:
«Շնորհակալություն աջակցող պատգամավորներին», «Մի դրդեք հարկատուներին արտագաղթել», «Կրկին մեր հաշվին», «Ոչ պարտադիրին», «Ստոպ դրամահավաքին». այսպիսի վերտառությամբ պաստառներով, իրավապահների հաշվարկներով շուրջ 800 քաղաքացիներ երթով շարժվեցին դեպի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ:
Արդեն Կառավարության շենքի մոտ երթին մասնակցող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի սկսված շարժումն ապաքաղաքական է. - «Այս պահից սկսած իմ մասնակցությունը այս երթում դադարեցվում է, որովհետև Հանրապետական կուսակցությունից ո’չ ես, ո’չ մեր կուսակցությունը, ո’չ քաղաքական ուժերը պահանջելու բան չունենք: Եթե մենք պահանջելու բան ունենք` մենք պահանջելու բան ունենք գործող նախագահից, կառավարությունից, Ազգային ժողովից, բայց երբեք ոչ թե որևէ մեկ քաղաքական ուժից», - ասաց Զուրաբյանը:
Հասնելով ՀՀԿ գրասենյակ` երթի մասնակիցները փոխանցեցին իրենց գրավոր փաստարկները:
Ի վերջո իշխող գրասենյակի դռները բացվեցին երկու ակտիվիստների առջև: Հանրապետականների հետ հանդիպումից հետո երիտասարդներն ասացին, որ իրենց մտահոգությունները լսել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
«Ասաց, որ այդ 25 կետանոց փաստաթուղթը կներկայացնի Հանրապետականին, բոլոր պատգամավորներին, բոլորին տեղյակ կպահի: Վերջում ասաց, որ սպասեք լավ անակնկալների: Այսինքն սպասում ենք, որ այս հարցը պետք է դրական լուծում ստանա», - փոխանցեց հանդիպմանը մասնակցած ակտիվիստներից մեկը:
Ակցիայի մասնակիցները որոշեցին պարտադիր կուտակայինին առնչվող աշխատանքային քննարկում կազմակերպել վաղը՝ Մաշտոցի պուրակում: