Պոդոլսկի մոտ տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ Ռուսաստանում կալանքի տակ գտնվող Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե իր պաշտպանյալի դեմ նոր քրեական գործ է հարուցվել:
Օրերս նման տեղեկություն էր տարածել ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, հայկական մի շարք լրատվամիջոցներ այն արտատպել էին:
«Իրականում նման բան չկա, նոր գործ իմ պաշտպանյալի դեմ չի հարուցվել, և ընդհանրապես՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հաճախ է հրապարակում իրականությանը չհամապատասխանող լուրեր», - ասաց Մարգարյանը:
Հարությունյանին մեղադրանք է առաջադրված Ռուսաստանի քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հինգերորդ մասի համաձայն՝ «երթևեկության և տրանսպորտի միջոցների շահագործման կանոնները խախտելը, ինչը անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:
Փաստաբանի փոխանցմամբ՝ հետաքննությունը Հրաչյա Հարությունյանի գործով շարունակվում է և դժվար թե մինչև Նոր տարի ավարտվի:
Հիշեցնենք՝ Հարությունյանի փաստաբանները հայց էին ներկայացրել իրավապահ մարմինների այն ներկայացուցիչների դեմ, որոնք թույլ էին տվել հայաստանցուն կանացի խալաթով տանել դատարան՝ բազմաթիվ տեսախցիկների առջև, ինչը մեծ վրդովմունք էր հարուցել Հայաստանում:
«Սպասում ենք պատասխանի, դեռ որևէ նորություն չկա», - ասաց Ռուբեն Մարգարյանը: Նրա փոխանցմամբ՝ հետաքննությունը շարունակվում է ու թեև պետք է ավարտվեր դեկտեմբերի 14-ին, սակայն դատավարությունը այս գործով հունվարից շուտ չի սկսվի:
Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը, ըստ փաստաբանի, նորմալ է, կայուն, նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է նման պայմաններում:
Այս տարվա հուլիսի 13-ին մերձմոսկովյան Պոդոլսկից ոչ հեռու Հարությունյանի վարած բեռնատարը բախվեց ավտոբուսի, ինչի արդյունքում 18 մարդ զոհվեց: