Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում երեկ անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների նախնական արդյունքներով Հանրապետական կուսակցության թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը ստացել է 20 744, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը՝ 3555 քվե:
«Ժառանգության» թեկնածուն բողոքարկում է ընտրությունների արդյունքները: Կուսակցությունը այսօրվա հաղորդագրությամբ լրացուցիչ ընտրությունները գնահատել է անազատ և անարդար: «Ընտրությունների ընթացքում և դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ հետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով»,- նշել է «Ժառանգությունը»:
Կուսակցությունը հայտարարել է ընտրախախտումների մասին ևս, այդ թվում՝ ընտրակաշառքի, գյուղապետերի և Հանրապետական կուսակցության այլ պաշտոնյաների՝ բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական հյուրասիրությունների մասին:
Սամվել Հայրապետյանը երեկ նշում էր, որ ընտրության ժամանակ մեծապես գործադրվել է վարչական ռեսուրսը, կաշառք է բաժանվել, թեկնածուների քարոզարշավը հավասարապես չի լուսաբանվել: Երեկ «Ժառանգության» թեկնածուն ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել ընտրակաշառքի կապակցությամբ։
Առավել թվով ձայներ հավաքած թեկնածուն՝ Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը դա համարում է հերյուրանք:
Սյունիքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններին հետևող որևէ դիտորդի չհանդիպեցինք: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն ասաց՝ որևէ կազմակերպություն չի դիմել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Իսկ Կապանի, Մեղրիի, Քաջարանի տարածքի մի շարք ընտրատեղամասերում չհանդիպեցինք «Ժառանգություն» կուսակցության թեկնածուի վստահված անձանց:
«Հոգնել են ընտրություններից»
Ընտրությունների մասնակցության ցածր տոկոսների մասին մինչև երեկոյան ժամը 18-ը բարձրաձայնում էին անգամ հանձնաժողովների նախագահները:
«Մասնակցությունը փոքր-ինչ պասիվ է, քան նախորդ ընտրությունների ժամանակ, մարդիկ կամ հոգնել են ընտրություններից, կամ թերահավատ են դարձել, դրա համար չեն ցանկանում գալ»,- ասաց 38/3 ընտրատեղամասային հանձնաժողովի հանրապետական նախագահ, բժշկուհի Ռուզաննա Փարսադանյանը։
Ուշագրավ է, որ քվեարկության պահին Հանրապետականի թեկնածուն նկատելով, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների համեմատ լրացուցիչ ընտրություններն աչքի ընկան պասիվությամբ, միևնույն ժամանակ ընտրության մասնակիցների մոտավոր թիվ էր կանխորոշել։
Ավելի ուշ իշխանության թեկնածուի նախանշած թիվը գերազանցող տվյալներ հրապարակվեցին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ ընտրությանը մասնակցել է 25 հազարից ավելի ընտրող կամ ընտրողների մոտ 50 տոկոսը:
ՀՀԿ-ի օգտին 95 տոկոս ձայն՝ Քաջարանում
Սյունիքի համայնքների ղեկավարները ընտրությունների արդյունքի մասին գիտեին նախապես: Կապանի տարածաշրջանի Սրաշեն գյուղի գյուղապետը առավել քան համոզված էր՝ իր կուսակից թեկնածուի արդյունքների հարցում։
«Ոչ թե ասում եմ՝ ընտրելու են, այլ մեր գյուղում անցնելու է»,- ասաց գյուղապետը։
Մեղրիի հանրապետական քաղաքապետը ընտրատեղամասի մոտ հավաքվածների խմբում էր: Նա նախապես ակնկալում էր 65 տոկոս։
«Ժողովուրդը գիտի, որ ես ընտրում եմ Արմեն Կարապետյանին, և միայն դա հերիք է, որ ես առանց աշխատելու կարողանամ լուրջ ձայն տանել։ Եթե ես լուրջ ձայն չեմ տանում, ուրեմն ես չկայացած քաղաքապետ եմ։ Քաղաքի ճնշող մեծամասնությունը, գոնե 65 տոկոսը, եթե չգա ու չընտրի տվյալ պատգամավորին, բնականաբար, ես ինձ վատ կզգամ»,- ասաց Մեղրիի քաղաքապետը։
Կեսգիշերին հայտնի դարձավ, որ այդ թիվն ավելի մեծ է՝ 90 տոկոս հանրապետական թեկնածու Արմեն Կարապետյանի օգտին:
Իսկ Քաջարանի քաղաքապետ, հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վարդան Գևորգյանը քվեարկության պահին տոկոսների մասին նախընտրում էր ոչինչ չասել։ Նա քվեարկությունից ժամեր անց «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ հանրապետական թեկնածուի օգտին տրվել է 95 տոկոս ձայն:
Քաջարանցի ընտրողներից մեկը չթաքցրեց, որ ընտրություն կատարելիս նկատի է ունեցել, որ այդ թեկնածուի նախընտրական շտաբի պետը Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն է Մաքսիմ Հակոբյանն է։
«Մենք հարգում ենք մեր կոմբինատի տնօրենին»,- ասաց ընտրողը։
Ի դեպ, հանրապետական թեկնածուի նախընտրական շտաբի պետ Մաքսիմ Հակոբյանի որդին՝ մարզպետ Վահե Հակոբյանը, ինչպես հայտարարվեց անցյալ ուրբաթ օրվա հանրահավաքում, սատարում է Արմեն Կարապետյանին:
Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով տեղեկացրել էր, որ Երևանում է ու հրաժարվել դիրքորոշում հայտնել լրացուցիչ ընտրությունների կապակցությամբ:
Սյունիքում տարբեր պաշտոնյաների, քաղաքապետերի հետ հարցազրույցներից պարզվեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որը Երևանում էր նաև վերջին օրերին, ընտրական գործընթացներին ընդհանրապես չի խառնվել:
Հիշեցնենք, հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանը, ի վերջո հրաժարվելով մարզպետի պաշտոնից, շարունակում է 15 տարի զբաղեցրած Հանրապետականի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը: Նրա պաշտոնավարման ամբողջ ընթացքում այս մարզում ընտրությունների ժամանակ մշտապես իշխանության համար ապահովվել են բարձր ցուցանիշներ: