Վերաքննիչ վարչական դատարանն այսօր բավարարեց ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի՝ Ճապոնիայից ներկրած մեքենան ցածր մաքսատուրքով մաքսազերծելու հայցը։
Վերաքննիչ վարչական դատարանը որոշեց բեկանել Վարչական դատարանի մարտի 15-ին կայացրած վճիռը: Վերաքննիչ վարչական դատարանը որոշեց Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) պարտավորեցնել Սերգեյ Գրիգորյանի ներմուծած MERSEDES-BENZ մակնիշի մեքենան մաքսազերծել գործարքի գնի մեթոդով, այսինքն՝ 2000 դոլարով ավելի ցածր մաքսատուրքով, քան անցյալ տարվա մայիսին պահանջել էին մաքսային տեսուչները:
Վերաքննիչ վարչական դատարանը որոշել է նաև անվավեր ճանաչել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի գրությունը: Աֆրիկյանը մերժել էր քաղաքացի Սերգեյ Գրիգորյանի դիմումը և որոշել էր, որ մեքենան պետք է մաքսազերծվի Մաքսային օրենսգրքի այն հոդվածով, որը նախատեսում է թանկ մաքսատուրք: Վերաքննիչ վարչական դատարանի այսօրվա որոշումն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից: Մեկ ամսվա ընթացքում որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում:
Ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանը մեկուկես տարի առաջ 10 հազար դոլարով իր MERSEDES-BENZ մակնիշի ավտոմեքենան գնել է Ճապոնիայից: Հայաստանի սահմանին մաքսազերծելիս՝ մաքսային տեսուչները պահանջել էին, որ ուսանող իրավաբանի պնդմամբ, իր դեպքում կիրառելի տարբերակից 2000 դոլարով թանկ մաքսատուրք վճարի: Ուսանողը, սակայն, հրաժարվել է բարձր մաքսատուրք վճարել՝ վստահ լինելով, որ տվյալ դեպքում օրենքը նախատեսել է մատչելի գին, քան պահանջել են մաքսային տեսուչները: Քանի որ ուսանողը բողոքարկել է ավտոմեքենան ավելի բարձր գնով մաքսազերծելու վերաբերյալ ՊԵԿ-ի որոշումը, մեքենան արդեն մեկուկես տարի է մաքսատանը կից պահեստում է:
Գրիգորյանը մեկուկես տարի դատական քաշքշուկների ժամանակ պնդում էր, որ հիմնավոր փաստերի ուժով ի վերջո հասնելու է արդարության:
«Այս որոշումը կարող է դառնալ նախադեպային, փաստորեն այս որոշմամբ որոշակիացվեց օրենքը, կարծում եմ, այսուհետ օրենքը գործողության մեջ կկիրառվի»,- դատարանի որոշումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանը դատարանին ներկայացրել էր ՊԵԿ-ից ստացած տեղեկանքը, ըստ որի՝ 2010 թվականից մինչև 2012-ի օգոստոսը 55 700-ից ավելի ավտոմեքենա մաքսազերծվել է «հսկիչ գների» մեթոդով, երբ քաղաքացիները ստիպված են եղել վճարել ավելի բարձր մաքսատուրք, և միայն 314 ավտոմեքենա է մաքսազերծվել ցածր մաքսատուրքով: Պաշտոնական փաստաթղթերում ցածր մաքսատուրքը ձևակերպված է իրավաբանական տերմինով՝ «գործարքի գնի մեթոդով»: Մինչդեռ օրենքը նախատեսում է, որ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում հնարավոր է մեքենան մաքսազերծել ցածր գնով։
«Ես կհորդորեմ քաղաքացիներին մաքսազերծումը իրականացնել գործարքի գնի մեթոդով, այսինքն՝ իրենց կատարած ծախսերի հիման վրա կատարեն մաքսազերծումը, այլ ոչ թե ՊԵԿ-ի սահմանված հսկիչ գներով»,- ասաց ուսանողը։
Վերաքննիչ վարչական դատարանի այսօրվա որոշման հիմքերին ծանոթանալով՝ Գրիգորյանն ասաց, որ այս վճիռը օրինակ կարող է հանդիսանալ նույն խնդիրն ունեցած տասնյակ հազարավոր քաղաքացիների համար։
«Իմ օրինակով կարող եմ ասել, որ արտերկրից ներմուծելիս քաղաքացին պետք է ներկայացնի մեքենայի համար վճարված հաշիվ-ապրանքագիրը, ինչպես նաև մինչև Հայաստանի Հանրապետության տարածք հասցնելու համար կատարված ծախսը։ Իմ դեպքում բենզին լիցքավորելու դրամարկղային կտրոնն էր»,- ասաց ուսանողը։
Սերգեյ Գրիգորյանի փաստաբան Վահե Գրիգորյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ սա սկզբունքային գործ է։
«Մաքսային մարմինների կողմից ստվերային առաջարկություններ միշտ կատարվում են՝ այս գործից մի կողմ քաշվել, մեր ցանկացած գնով մաքսազերծման դիմել, բայց դա չի լինելու»,- հայտարարել էր փաստաբան Վահե Գրիգորյանը և ավելացրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա Մաքսային օրենսգիրք, դրա նորմերը պետք է ուղղակիորեն կիրառվեն։