Միաժամանակ, վարչապետի համար անակնկալ չի եղել միությանն անդամակցելու Հայաստանի նախագահի որոշումը:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը բացասական պատասխան տվեց լրագրողների հարցին, թե փոխվե՞լ է արդյոք իր դիրքորոշումը՝ կապված Մաքսային միությանը անդամակցելու որոշման հետ:
«Ոչ, իմ դիրքորոշումը հստակ է», - իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:
Նույն պատասխանը հնչեց այն հարցին, թե անակնկալ չէ՞ր արդյոք Մաքսային միությանն անդամակցելու նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը:
Հիշեցնենք, ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ զրույցում անդրադարձել էր ԵվրազԷՍ-ի շրջանակներում ձևավորվող Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը: Հարցին, թե որքանով է հավանական այդ անդամակցությունը` հաշվի առնելով Ռուսաստանի հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, վարչապետը պատասխանել էր. - «Խնդիրը միայն ընդհանուր սահմանի բացակայությունը չէ: Հայաստանի առանձնահատկությունը նաև տնտեսության կառուցվածքի մեջ է, որը խիստ տարբերվում է Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից: Այդ երկրները էներգետիկ ռեսուրսների նշանակալի պաշարներ ունեն, բացի այդ, տեղական արտադրողի պաշտպանությունն այդ երկրներում իրականացվում է մաքսային բավականաչափ բարձր վճարների միջոցով: Ընդհանուր առմամբ, այդ մաքսավճարները կրկնակի ավելի են Հայաստանում սահմանված համանման վճարներից»:
Արդեն այս տարվա հունիսին բացառիկ հարցազրույցում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցին, Տիգրան Սարգսյանը Մաքսային միության վերաբերյալ ասել էր. - «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. առաջին, մենք չենք ուզում հակադրել եվրասիական ինտեգրացիոն գործընթացները Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Եվ մենք այդ քաղաքական դիրքորոշումը ունենալով` շարունակում ենք մեր աշխատանքը մեր գործընկերների հետ` և' Եվրոպական միության, և' ԵվրԱզԷՍ-ի հանձնաժողովի հետ, որը ներկայացնում է պարոն Խրիստենկոն»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ից ի վեր, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ մի պաշտոնական դիրքորոշմամբ հանդես չի եկել այդ կապակցությամբ:
Երեկ, սակայն, իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հարցին, թե փոխվել է արդյոք իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, վարչապետն պատասխանել էր. - «Ոչ»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք վարչապետի այս «անփոփոխ» դիրքորոշումը հակասության մեջ չի մտնում Հանրապետական կուսակցության որդեգրած գործընթացների հետ, իշխող ուժի ղեկավար ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ անփոփոխ ասելով, ի նկատի է ունեցել այն, որ Հայաստանի քաղաքականության մեջ հավասարակշռված մոտեցումների պարագայում, բնականաբար, ոչինչ չի փոխվել, և անփոփոխ են նաև մեր նախկինի ու ներկայի միջև արված բոլոր հայտարարությունները և ընդունած քաղաքական կուրսը: Դա համապատասխանում է մեր պետության շահերին, և կարծում եմ, որ իրական քաղաքականության մեջ` էմոցիաների մի կողմ թողած, խորը հայացք նետելով Հայաստանի և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին` բոլորն էլ կողջունեն ու շատ կկարևորեն այն բոլոր որոշումները, որ կայացվել են Հայաստանի քաղաքական օրակարգի համար»:
Իսկ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համար անհասկանալի է վարչապետի ասածը. - «Եթե ինքը չի կիսում երկրի նախագահի քաղաքական կուրսը, եթե ինքը շարունակում է մնալ որպես երկրի բարձրագույն պաշտոնյա, որպես երկրորդ, երրորդ դեմք, ապա, ներեցեք, դա ավելի անհասկանալի է: Սկզբունքներ ունեցող ցանկացած քաղաքական գործիչ առնվազն պիտի իր հրաժարականը տա և պայքարի իր գաղափարների իրականացման համար: Իսկ եթե Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ իր կարծիքին, որ չպետք է մտնի Մաքսային միություն և շարունակում է պաշտոնավարել, ապա, ներեցեք, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը որևէ սկզբունք չունի»:
Իսկ Կառավարությունը երեկ արդեն ձեռնամուխ եղավ Մաքսային միությանը միանալու նախապատրաստական աշխատանքների մեկնարկին: Համաձայն գործադիրի ընդունած որոշման նախագծի՝ բանակցային փաթեթի ձևավորման վերջնաժամկետը հոկտեմբերի 10-ն է: