ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը Մաքսային միությանն անդամակցելու որոշումը վատաբանողներին ասում է. - «Շտապում եք, դեռ քաղաքական հայտարարություն է եղել: Մաքսային միությանը միանալու փաստաթղթային քննարկումները դեռ առջևում են»:
Դիտարկմանը, թե ավելի ճիշտ կլիներ նախ քննարկել, թե Հայաստանին ինչ է սպասվում ՄՄ-ին անդամակցությունից հետո, նոր միայն հայտարարել պատրաստակամության մասին, Սահակյանն արձագանքեց, թե Հայաստանն է շահագրգռված անդամակցությամբ, ժամանակ չկար:
«Մեր քաղաքական մոտեցման արդյունքում ենք մենք մասնակցում: Ես չեմ կարծում, որ Մաքսային միության որևէ պետության համար այդքան մեծ անհրաժեշտություն է Հայաստանը: Դրանք մեծ երկրներ են, դրանց տնտեսությունը զարգացման պրոցեսում է, մենք դրա մեջ երևի մի կաթիլ համարվենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:
Ըստ Մաքսային միության կանոնադրության, միության գործադիր մարմնի որոշումները կատարման համար պարտադիր են անդամ երկրներում: Սա նշանակում է, որ դրանց ստորադասվում են ներպետական օրենքներն ու որոշումները: Կանոնադրության այս կետը քննարկման առարկա էր դարձել ՄՄ-ի անդամ Ղազախստանում: Երկրի Սահմանադրական խորհուրդը մտահոգություն էր հայտնել, թե արդյոք այն չի սահմանափակում անդամ երկրների ինքնիշխանությունը:
Գալուստ Սահակյանը այս կապակցությամբ հավաստիացրեց. - «Երբևիցե որևէ հայ թող չմտածի, որ Հայաստանի ինքնիշխանությունը գոնե մեր դեպքում կոտնահարվի»:
Իշխող կուսակցության փոխնախագահը բացառեց ՄՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը` միաժամանակ հնարավոր համարելով, որ ԱԺ հասած փաստաթուղթը մեր շահերին չհամապատասխանելու դեպքում չվավերացվի:
«Ժողովուրդը միշտ չէ, որ ճիշտ է որոշում: Ժողովուրդը այս դեպքում իր ցանկությունների դաշտով իր որոշումը կկայացնի», - ասաց նա:
Երկու ամիս առաջ մեկ այլ ղեկավար ՀՀԿ-ական` ԱԺ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը լրագրողներին հավաստիացնում էր, թե Հայաստանը եվրոպական մշակույթ կրող ազգ է, մեր առաջնահերթությունները եվրոպական են, ուստի Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված խնդիրներ չեն կարող լինել: Խոչընդոտ կարող էր հանդիսանալ Մաքսային միությունը, բայց նույն օրը Մինասյանը նաև հավաստիացրել էր, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամագրվելու հարց չի դրել:
Գալուստ Սահակյանը, սակայն, այսօր կրկին պնդեց, թե Հայաստանը ճնշումներով պարտադրված, հապշտապ որոշում չի կայացրել. այն առավելապես պայմանավորված է երկրի տնտեսությունը զարգացնելու նպատակով:
Իշխանությունների ընտրած ուղին պաշտպանող ընդդիմադիր Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանի տնտեսական շահը դեռ վերլուծված չէ:
Մինասյանի կարծիքով, ՄՄ-ին անդամակցության բուն պատճառն այլ է. - «Այսօր ոչ մի բան հաշվի առնված չէ, բացի մեկ բանից` արտաքին անվտանգության, ընդ որում` ռազմական բաղադրիչի տեսակետից»:
Նրա խոսքով` Հայաստանը չի կարող հրաժարվել ՀԱՊԿ-ից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից) և գնալ «անորոշության հետևից»:
«Ի վերջո, Եվրոպական միության մասով մեր ճանապարհը պետք է անցնի Թուրքիայով: Թուրքիայի սահմանը առ այսօր փակ է: Եթե որդեգրում ենք Եվրամիության ճանապարհը, այդ դեպքում գոնե եվրոպական երկրները պիտի ստիպեին, չէ՞, Թուքիային, որ բացեր այդ ճանապարհը», - հավելեց Մինասյանը:
ՄՄ-ի կանոնադրության հիշյալ կետի մասին (ներպետական օրենսդրության ստորադաս լինելը միության գործադիր մարմնի որոշումներին) խոսելը ՀՅԴ-ի ներկայացուցիչը դեռ վաղ է համարում. - «Դեռ այդ քննարկումները լինելու են: Այնպես որ, այսօր փորձել հանրային ճնշում գործադրել այս քայլի վրա, այնքան էլ ճիշտ չեմ համարում: Այլ բանի վրա հանրային ճնշում պետք է գործադրվի` որ բոլոր հնարավոր ռիսկերը պետք է բացահայտվեն»:
ՄՄ-ին միանալու որոշումը քննադատած եզակի ուժերից մեկի` «Ժառանգութուն» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չշտապեց մեկնաբանություններ անել:
«Նախ պետք է ծանոթանալ փաստաթղթին, հետո մեկնաբանել ձեռքբերումներն ու կորուստները», - ասաց նա` նաև կարծիք հայտնելով, թե սա կարող է դառնալ «բացառիկ նշանակության» փաստաթուղթ, և կողմնորոշիչը Արցախի հարցը պետք է լինի:
«Եվրամիության մի շարք պետություններ` գերակշիռ մասը ճանաչել է Կոսովոյի անկախությունը, բայց համառորեն չեն ուզում ճանաչել Արցախի անկախությունը` բացառապես իրենց շահերից ելնելով: Նույնը պետք է ասել Ռուսաստանի դեպքում: Այն, որ ասում են լավ կլինի Արցախի համար, բաժակաճառեր են: Պետք է դա ֆորմալացվի, ֆիքսվի փաստաթղթում», - նշեց նա:
Հակոբյանի կարծիքով, ՄՄ-ին անդամագրվելու բանակցություններում Հայաստանը լավ հնարավորություն ունի ստանալու առավելագույն շահեկան պայմանները. - «Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ իր ռազմավարական դաշնակիցը եթե գնաց եվրոպական կառույցներ, կկորցնի Հարավային Կովկասը»: