Համաձայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկ օրվա մեջ ավելի քան 20 անգամ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ:
Քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումը՝ օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 28-ը Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին:
Մինչև օգոստոսի 22-ը «Ժառանգությունը» նախատեսում է հավաքն անցկացնել ժամը 11-ից մինչև 21:00-ը, իսկ օգոստոսի 23-ից 28-ը՝ ժամը 11:00-ից 23:00-ն:
«Դիմելու նպատակը ընդամենը մեկն է՝ մեզ մոտ «Հավաքների մասին» օրենքով հստակեցված չէ հրատապ հանրահավաքների խնդիրը, օրինակ, եթե երեք օր հետո ես ցանկանամ հանրահավաք անցկացնել, ոստիկանությունը կասի, որ սա օրինական հանրահավաք չէ, իրազեկված չէ։ Որպեսզի նման խնդրի առաջ չկանգնենք, մենք բոլոր օրերի համար տվել ենք հայտ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Ժառանգության» ներկայացուցիչը հիշեցնում է շաբաթներ առաջ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած ասուլիսը և դրա ժամանակ Հովհաննիսյանի ներկայացրած քաղաքական օրակարգի հարցերը՝ ասելով, որ այդ հարցերի շրջանակում էլ օգոստոս ամսվա որևէ օր, ինչ-որ մի պահի հանրահավաք կհրավիրվի:
Անդրադառնալով հանրահավաքի օրակարգի կարևոր հարցերին՝ Մարտիրոսյանը ասաց. -«Ես կարծում եմ՝ Հայաստանում ընդամենը մեկ օրակարգ կա, երկիրը այս աղետալի վիճակից փրկելու խնդիրն է։ Նույնիսկ Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը որոշակիորեն եթե քննարկվի, այս համատեքստում պետք է քննարկվի»։
«Եթե քաղաքացիները իսկապես մեծ ակտիվություն ցուցաբերեն, և քաղաքական ուժերն էլ ընդունեն այն միտքը, որը պարոն Հովհաննիսյանը ասել էր՝ կլոր սեղանի շուրջ նստելու և բաց օրակարգի մասին, եթե այդ օրակարգը բոլորի կողմից ընդունելի կլինի, և քաղաքացիներն էլ շատ ակտիվ մասնակցություն կունենան, այդ ժամանակ մենք շրջադարձի մասին կարող ենք խոսել»,- ասաց Մարտիրոսյանը։
Արդեն մամուլում շրջանառվում են խոսակցություններ, որ «Ժառանգությունը» ամրագրել է օգոստոս ամսվա գրեթե բոլոր օրերը, որպեսզի այլ քաղաքական ուժեր հնարավորություն չունենան Ազատության հրապարակում հավաքներ անցկացնել: Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ դրանք շահարկումներ են:
«Եղել է դեպք, երբ մենք Ազատության հրապարակի համար հայտ ենք ներկայացրած եղել, Հայ ազգային կոնգրեսը ցանկություն է հայտնել այդտեղ ևս հանրահավաք անցկացնել, և մենք շատ սիրով այդ օրը տրամադրել ենք իրենց»,- ասաց նա։
Արմեն Մարտիրոսյանը հստակեցրեց, որ իրենք չեն պատրաստվում հանրահավաք անցկացնել նշված բոլոր օրերին, միևնույն ժամանակ ասաց, որ հանրահավաքի օրը հստակ չէ: