Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո հանդիպելով կուսակիցների ու համախոհների հետ՝ հայտարարեց իրենց պայքարի շարունակման մասին:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առաջընթաց չի տեսնում երկրում։
«Ժառանգության» առաջնորդն արդեն հաշվետվության ժամանակ մատնանշեց Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները տարբեր հարցերում՝ արդարադատությունից մինչեւ բնապահպանություն, վստահության կորստից մինչեւ սպանություններ: Անցած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանը իր պայքարից հիասթափվածների վերաբերյալ նկատեց, որ մի քանի ամիս առաջ ինքն արեց այն գործը, որը շարունակելու ցանկություն ունի: Եթե Հայաստանի քաղաքացիները երկրում փոփոխություններ են ցանկանում, ապա պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի, ասաց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը երկու ամիս առաջ՝ ապրիլի 9-ին, Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը զուգահեռ անցկացրեց մեկ այլ երդմնակալություն՝ Նոր Հայաստանի երդմնակալությունը: Երեւանի «Ազատության» հրապարակում նա հռչակեց Նոր հայաստանի երդմնակալության տեքստը՝ լուծարելով իր կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Այսօր նա նշեց, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները այս իշխանությունները, որոնց նա բնութագրեց որպես ոչ թե կեղծընտիր, այլ անընտիր բառով, չեն կարող լուծել:
«Ուղղակի պատճառահետեւանքային կապ կա այս տարբեր թվացող խնդիրների եւ այսօրվա չընտրված իշխանության եւ իր վարքի մեջ», - հայտարարեց նա, - «Եվ թող ոչ մեկը չզարմանա վերահսկիչ պալատների զեկույցների բացահայտումների մանրամասնություններից, դրանք վաղուց են մեզ հայտնի»։
Իշխանություններին մեղադրելով երկրում տիրող վիճակի համար՝ Հովհաննիսյանը իր ելույթում նշեց, որ իշխանությունների կողմից մնացած քաղաքական ուժերին դրանց համար մեղադրելը, ճիշտ չէ:
Նա նաեւ անդրադարձավ ընդդիմադիր դաշտի համագործակցությանը, ինչի պարագայում հնարավոր կլինի լուծել խնդիրները. - «Մենք մեր բանաձեւը, հայկական այն առեղծվածը մեր մեջ կգտնենք հաղթահարելու մեր հատվածական ինքնահավան մոտեցումները։ Առանձին-առանձին ինչ-որ մի դրոշ բարձրացնելու փոխարեն, կուսակցական կռիվ տալու փոխարեն ինչ-որ մի լուծում գտնելու համար»։
«Ժառանգության» մյուս ներկայացուցիչները՝ Ռուբեն Հակոբյանը, Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը եւս քննադատական խոսքեր հնչեցրեցին իշխանությունների հասցեին:
«Մենք առայժմ չունենք այն հավաքական գիտակցությունը, որ քաղաքական ուժերը պետք է իսկապես վերկուսակցական դաշտ մտնեն եւ կարողանան համախմբվել», - արձանագրեց Հակոբյանը։
Զարուհի Փոստանջյանը հավելեց. - «Համաձա՞յն ենք մեր ներդրումը կատարել ոչ թե մեկ օրով, մեկ ժամով, այլ պատրաստ լինելով Նոր Հայաստանի համար ունենալ մեր ներդրումը։ Նոր Հայաստանը հենց այնպես բառեր չեն, դրա համար մենք պետք է ունենանք մեր ներդրումը մեր աշխատանքով, մեր ամենօրյա նվիրումով»։
«Ժառանգությունը» վաղվանից վերսկսում է իր մարզային այցելությունները: Կուսակցության ներկայացուցիչները վաղը կմեկնեն Սյունիքի մարզ: