Մայր Աթոռ Սբ Էջմիածնում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը աշխարհահռչակ հայ վավերագրող Արտավազդ Փելեշյանին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:
«Ոսկի Ծիրան» միջազգային կինոփառատոնի այս մրցանակը, որը սահմանել է Մայր Աթոռը, շնորհվում է համաշխարհային կինոարվեստում բացառիկ վաստակի և հոգևոր, մշակութային ու մարդասիրական արժեքների քարոզչության համար:
«Տիար Փելեշյանը ռեժիսոր-վավերագրողի իր գործերով, բարձրարժեք վավերագրական ֆիլմերով բազմաթիվ մարդկանց հոգիներում զորացրել է ձգտումը դեպի բարին ու արդարը, ներկայացրել Աստծո արարչագործության պսակ մարդ արարածին իր ողջ վեհությամբ, տքնելու ու կերտելու զորությամբ: Ամրապնդել նաև մեր ժողովրդի ինքնագիտակցությունը, իր ուրույն տեսանկյունով ներկայացրել հայ ժողովրդին», - հանձնելով մրցանակը՝ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
«Ինձ համար շատ մեծ պատիվ է գտնվել այստեղ, մեծ պատիվ է ստանալ տվյալ մրցանակը: Շնորհակալություն Ձեր օրհնության համար», - Վեհափառ Հայրապետի ձեռքից ստանալով մրցանակը՝ ասաց Փելեշյանը: - «Արժանի մարդիկ կան, որ կուզեի ստանան այդ մրցանակը, և ուզում եմ նրանց մասին ասել՝ Միացյալ Նահանգների մեծագույն ռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն է, մեծագույն հայ կինոռեժիսոր Ռոման Բալայանն է»:
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նորաբաց հանդիսությունների սրահում, որտեղ տեղի էր ունենում պարգևատրման արարողությունը, ներկա էին 10-րդ հոբելյանական «Ոսկե Ծիրան»-ի պատվավոր հյուրերը՝ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ: