Մատչելիության հղումներ

Կցուցադրվեն Փելեշյանի բոլոր ֆիլմերը


«Ոսկե Ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի 5-րդ օրը կինոարվեստի երկրպագուների համար նշանավորվում է «Մոսկվա» կինոթատրոնում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ցուցադրությամբ, որին ներկա կգտնվի նաև ինքը՝ Վարպետը:

Այս երեկո կցուցադրվեն նրա նկարահանած բոլոր ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը», «Բնիկները», «Տարվա եղանակները», «Վերջ», «Կյանք» և «Մեր դարը»:

Իսկ վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արտավազդ Փելեշյանին կհանձվի Մայր Աթոռի՝ դեռ անցյալ տարի «Ոսկե Ծիրան»-ի համար սանմանած «Եղիցի լույս» մրցանակը՝ համաշխարհային մշակույթում ունեցած բացառիկ վաստակի համար:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG