Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչն ասում է՝ իրենց դիտարկումը, թե պետք է գործել, չի նշանակում, որ անցյալում կառավարությունը դրական քայլեր չի կատարել։
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱՄՀ Հայաստանի ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ով հաջորդ շաբաթ ավարտում է իր առաքելությունը մեր երկրում, նշեց, թե որոշ դեպքերում իրենց հայտարարությունը մամուլում թյուր է մեկնաբանվել։
«Հակառակը՝ մենք դրական ենք գնահատում կատարված քայլերը, պարզապես կարծում ենք, որ այժմ արմատական բարեփոխումներ իրականացնելու ժամանակն է»,- նշեց ԱՄՀ ներկայացուցիչը։
Մի քանի շաբաթ առաջ պարոն Տոլոսան եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ բավական կոշտ գնահատականներ էին հնչեցրել, ընդգծելով, որ դեռեւս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար:
«Քանի դեռ չկա վճռական քաղաքականություն եւ պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի համար», - նշել էին Հորթոնը եւ Տոլոսան:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն գնում արմատական բարեփոխումների, Տոլոսան ասաց, թե Հայաստանը մի քանի անցումային փուլեր է ապրել եւ այժմ թեւակոխել է նոր փուլ: Օրինակ՝ երկիրը երկարատեւ քաղաքական փուլ անցավ, խոսքն այս դեպքում ընտրական գործընթացներին է վերաբերում, որոնք ավարտվել են։
Տոլոսան մեկ այլ հանգամանք էլ ընդգծեց. Արժույթի միջազգային հիմնադրամը, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ համարում են, որ Հայաստանն այլեւս չպետք է օգտվի արտոնյալ ֆինանսական ռեսուրսներից: Դա նշանակում է, որ Հայաստանն այլեւս չի դիտարկվելու որպես ցածր եկամուտներ ունեցող երկիր, եւ այժմ ակնկալիքները երկրից այլ են:
Բացի այդ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչի, Հայաստանը հաղթահարել է 2009 թվականի տնտեսական ճգնաժամը: Եվ եթե մի շարք երկրներ դեռեւս պայքարում են ճգնաժամի հետեւանքների դեմ, ապա Հայաստանին հաջողվել է բավարար տնտեսական աճ ապահովել, եւ երկիրը շուտով կգերազանցի նախքան ճգնաժամը ունեցած եկամուտների մակարդակը: Այսինքն՝ Հայաստանը թեւակոխում է զարգացման նոր փուլ: Այս ամենը հաշվի առնելով, ԱՄՀ-ն, որն ավարտում ընթացիկ ծրագիրը, այժմ Հայաստանի հետ քննարկում է զարգացման փուլին համապատասխան հաջորդ ծրագրի քաղաքականությունը:
«Այժմ մենք կարծում ենք, որ ժամանակ է խորը եւ համակողմանի բարեփոխումների, եւ այս համատեքստում այն, ինչ մենք լսել ենք կառավարությունից, հետեւյալն է, որ կա պատրաստակամություն մասնակցել այս նոր ծրագրին, որը կապահովի այդ արմատական բարեփոխումները», - ասաց Տոլոսան:
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք արմատական բարեփոխումների բացակայության պատճառներից մեկն էլ իշխանության եւ բիզնեսի սերտաճումը չէ՞, Տոլոսան ասաց, թե չի կարող չհամաձայնել, որ լավ կապեր ունեցող բիզնեսմենների առկայությունը, ովքեր երբեմն ակտիվ մասնակցում են քաղաքականությանը, որոշ դեպքերում կարող են արգելակող դեր կատարել բարեփոխումների համար:
«Բայց մենք վստահ ենք, որ այս խնդիրը կհաղթահարվի ապագայում, հաշվի առնելով գոյություն ունեցող մարտահրավերները», - ասաց Գիերմո Տոլոսան:
Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչը համաձայն չէ հայաստանյան ընդդիմադիր ուժերի այն պնդումների հետ, թե անցած տարիների ընթացքում կառավարությանն այդպես էլ չի չհաջողվել կրճատել ստվերը:
«Ես կտրականապես դեմ եմ այդ կարծիքին, որ ստվերի կրճատման հարցում վերջին 4 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել։ Թվերը ինքնին խոսուն են, հարկային մուտքերը, համեմատած տնտեսության ծավալների հետ, էականորեն աճել են։ Վստահ եմ, որ ստվերը կրճատվել է, բայց դա չի նշանակում, թե մենք կարծում ենք, որ առաջընթացը բավարար է», – ասաց Տոլոսան։
ԱՄՀ ներկայացուցիչը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ գազի սակագնի բարձրացմանը։ Նրա փոխանցմամբ, գազի գնի բարձրացումը անխուսափելի էր, քանի որ Հայաստանը սահմանի վրա վճարում էր շատ ավելի ցածր գին, քան այլ երկրներ եւ նորմալ է, որ պետք է բարձրանար: Մեր դիտարկմանը , որ «ՀայՌուսԳազարդ» ընկերությունը գազը սահմանից բաժանորդներին հասցնելու համար կրկնակի գումար է պահանջում, ինչի արդյունում գազի համար Հայաստանում ստիպված ավելի թանկ են վճարելու, քան այլ երկրներում, Գիերմո Տոլոսան ասաց, թե շատ բարդ հարցեր կան, որոնք դժվարացնում են հասկանալ, թե ինչու մի երկրում ընկերությունը ավելի մեծ մարժա ունի, այսինքն ապրանքի ձեռք բերման եւ իրացման գնի տարբերություն, քան այլ երկրներում:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորմանը, ապա ԱՄՀ ներկայացուցիչը ընդգծեց, որ կառավարությունը չպետք է սուբսիդավորի այն սպառողներին եւ կորպորացիաներին , որոնք ի վիճակի են վճարել թանկ գազի համար:
«Օրինակ եթե դուք ունեք շքեղ ու մեծ ավտոմեքենա, որը դուք լիցքավորում եք գազով, ապա կառավարությունը չպետք է օգնի ձեզ, որ դուք շարունակեք վարել այդ հսկա մեքենան: Կառավարութունը պետք է աջակցի միայն նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն», - ընդգծեց ԱՄՀ ներկայացուցիչը։
Նկատենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե Հայաստանում ստեղծված վիճակի համար մեղավոր է նաեւ ԱՄՀ ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան, ով իր պաշտոնավարման տարիներին «ավելի շատ գովել է, քան փնովել» Հայաստանի իշխանություններին։