Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` չհստակեցնելով, թե հատկապես երբ եւ որքանով կբարձրանա ուղեվարձի գինը:
«Եթե գազը թանկանա, դա բոլոր ոլորտների վրա ազդելու է, մեծ խելք պետք չէ դա հասկանալու համար: Իսկ ինչ վերաբերում է մեզ, մեր նախարարությունում առայժմ այդպիսի քննարկումներ չեն եղել, որպեսզի մենք կոնկրետ հաշվարկներ անենք եւ ձեզ ներկայացնենք, թե ինչքանով կարող է թանկանալ եւ հնարավորություն կա չթանկացնելու, թե` ոչ», - ասաց նախարարը:
Գազի սակագնի բարձրացումը այսօր չշրջանցվեց նաեւ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում: Հայ ազգային կոնգրես խմբակցության (ՀԱԿ) ղեկավար Լեւոն Զուրաբյանը փորձեց գործադիրի ներկայացուցիչներից ճշտել` ինչո՞ւ են բոլոր վատ նորությունները բնակչությանը նախագահական ընտրություններից հետո հայտնում:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը պնդեց, որ գազի սակագնի բարձրացումը ընտրությունների հետ որեւէ կապ չուներ, ուղղակի բանակցությունները ռուսական կողմի հետ ավարտված չէին: Դրանք, ի դեպ, Արմեն Մովսիսյանի պնդմամբ, մինչեւ այժմ էլ շարունակվում են` սուբսիդավորման պայմանների մասով:
«Ինչ միջոցներով, ում հաշվին, ինչ մոտեցումներով` բանակցությունները ռուսական կողմի հետ դեռեւս շարունակվում են, քննարկումները կառավարության ներսում շարունակվում են, վերջնական արդյունքը ունենալուց հետո այդ մասին տեղյակ կպահենք», - ասաց էներգետիկայի նախարարը:
Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչո՞ւ Հայաստանը Իրանից գազ չի գնում: Էներգետիկայի նախարարը պնդեց, որ այլընտրանքային այս տարբերակը չեն դիտարկում` թանկության պատճառով:
«Մենք ունենք խողողովակաշար, տեխնիկական մասով, այո, կա նման ալտերնատիվ, բայց գնային մասով ուղղակի` ոչ, որովհետեւ Իրանը տարածաշրջանում այն գներով, որով իրացնում է գազը, բավականին թանկ է, շատ ավելի թանկ, քան այն, ինչ մենք ակնկալում ենք ունենալ», - ասաց Մովսիսյանը:
Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն էլ անդրադարձավ գյուղատնտեսության նախարարի այն պնդմանը, թե առանձին համայնքներում տեղի ունեցած կարկտահարության դեպքերը չպետք է անդրադառնան տարվա ընդհանուր ցուցանիշների վրա: «Այդ ինչպե՞ս», - հստակություն պահանջեց պատգամավորը:
Գյուղնախարարը հայտարարեց, որ հնչեցված հարցին քաղաքական պատասխան է ուզում տալ եւ սկսեց կարդալ նախօրոք պատրաստած տեքստը:
«Կարկուտը, երաշտը, ցրտահարությունը նոր երեւույթներ չեն, միշտ եղել են, կլինեն: Եվ մեր աշխատասեր ու ուշիմ ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել դրանք հաղթահարելու իր խելքն ու շնորհքը: Արմավիրցին այսօր պետական օգնության կարիք ունի, տրամաբանված եւ հասցեական օգնության: Հավատացնում եմ Ձեզ, արմավիրցին սրտաճմլիկ, ամբիոնային սատարումների ու մեկ օրում գյուղատնտես դարձած հրապարակախոսների կարիք չունի, նա պետության կարիքն ունի, պետությունը Արմավիրում է», - հայտարարեց նախարարը:
Պատասխանը վրդովեցրեց դաշնակցական պատգամավորին. - «Փոխանակ իմ հարցին պատասխանելու, Դուք էստեղ ի՞նչ եք անում, կարդում եք, որ ի՞նչ անեք»:
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե մայրաքաղաքի Փակ շուկայում ընթացող ապօրինի շինարարությունը չդադարեցնելու հարցով ինչո՞ւ մինչեւ հիմա չեն դիմել իրավապահներին: Կառուցապատողները ապօրինի շինարարությունը իրականացնելու համար երկու անգամ տուգանվել են, շարունակելու դեպքում Քրեական օրենսգրքով սահմանված պատիժ է նրանց սպառում, քաղաքի կենտրոնում մշակութային հուշարձան է վերացվում, հայտարարեց պատգամավորը:
Փակ շուկան, հիշեցնենք, ԱԺ-ի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սեփականությունն է:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պնդեց, որ այս պահին շինարարությունը դադարեցված է: Փոստանջյանը պատրաստակամություն հայտնեց հարցուպատասխանից հետո նախարարին ուղեկցել շարունակվող շինարարությունն իր աչքով տեսնելու: