Երկուշաբթի առավոտյան «Նաիրիտ» քիմիական գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ բողոքի երթ էին կազմակերպել: Նրանք պահանջում էին վճարել մոտ մեկ տարվա չստացած աշխատավարձը, ինչպես նաեւ ասել, թե երբ է վերագործարկվելու գործարանը:
Աշխատակիցները երթով ուղեւորվեցին կառավարության շենք, որտեղ ցուցարարների պահանջները լսելու համար ընդունեցին գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանին: Կառավարության նամակների եւ բողոքների վարչության պետի հետ կայացած բանակցությունների արդյունքում գործարանի արհմիության նախագահը դուրս եկավ եւ հայտարարեց, որ առաջիկա օրերին մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի, ինչը բողոքի ալիք բարձրացրեց:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Նաիրիտ»-ի աշխատակիցները ասացին, որ գրեթե երկու ամիս է գումար չեն ստացել եւ այժմ պահանջում են մեկ տարվա չստացած աշխատավարձը, իսկ մեկ ամսվանը իրենց չի բավարարում:
Մի խումբ աշխատակիցներ էլ կոչ արեցին ուղեւորվել նախագահի նստավայր: Այդ պահին գործարանի արհմիության նախագահը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանի աշխատակազմից հեռախոսազանգ ստացավ, ինչից հետո հայտարարեց, որ արդեն վաղը մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի, եւս մեկ ամսվանը գործարանի աշխատակիցները կստանան մայիս ամսվա ընթացքում: Նա կոչ արել չգնալ նախագահական եւ իզուր տեղը չանհանգստացնել նախագահին:
Գործարանի աշխատակիցների մեծ մասը, այնուամենայնիվ, որոշեց ուղեւորվել նախագահի նստավայր: Արդեն այնտեղ կազմվեց 5 հոգանոց պատվիրակություն, նրանց ընդունեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Արդյունքում խոստացան, որ մեկ ամսվա աշխատավարձը կփոխանցվի վաղը, հաջորդ աշխատավարձը առաջիկա 20 օրերի ընթացքում, իսկ ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի վերագործարկմանը, ապա 3 ամսից այս հարցում փոփոխություններ կլինեն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործարանի աշխատակիցները ասացին, որ խոստումներ միշտ էլ լինում են, մինչդեռ ինչպես ցույց է տալիս ժամանակը, դրանց մեծ մասը չի իրականանում: Աշխատակիցները կսպասեն մինչեւ սահմանված ժամանակը. դրական փոփոխություններ չլինելու դեպքում նորից բողոքի ցույցեր կանցկացնեն: