Մատչելիության հղումներ

«Գազպրոմբանկ»-ը մտադիր է խորացնել գործունեությունը Հայաստանում


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է «Գազպրոմբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենեւի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Կորենեւը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնել գործունեությունը Հայաստանում, ինչը Տիգրան Սարգսյանը ողջունել է եւ նշել, որ դա կնպաստի երկրի բանկային համակարգում մրցակցության աճին եւ ոլորտի զարգացմանը:

Այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ - ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Քննարկվել են նաեւ հայ - ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG