Հունվարի 31-ի գիշերը մահափորձի հետեւանքով վիրավորված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը քննարկում է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու տարբերակը, բայց բացառում է նոր ընտրությունների նշանակումը:
Այս մասին Հայրիկյանը հայտարարեց այսօր հիվանդանոցի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում` տեղեկացնելով, որ վերջնական որոշումը կհրապարակվի վաղը կայանալիք մամուլի ասուլիսում:
Ըստ Սահմանադրության, հանրապետության նախագահի ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգվում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում, իսկ նոր ընտրություն նշանակվում է այդ խոչընդոտների չվերացման պարագայում նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո 40-րդ օրը:
Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ մինչեւ այսօր առավոտ տրամադրված է եղել ընտրությունները չհետաձգելուն, բայց հիմա հարցեր են առաջացել, մասնավորապես, արդյոք ահաբեկչությունը ժողովրդավարական ընտրությունների համար խոչընդո՞տ չէ: Թեկնածուն շաբաթ օրը ասել էր, որ մտադիր է այսօր հրապարակել իր դիրքորոշումը:
«Այսօր առավոտյան տրամադրված էի ոչ մի օր չհետաձգելու, բայց ես պարտավոր եմ լսել մասնագետներին: Եթե մասնագետն ասում է` «դու ինչպե՞ս ես ընդունում ահաբեկչության եւ ժողովրդավարական սկզբունքների միաժամանակյա ներկայությունը, դրանք արդյոք համատեղելի՞ են», ես, իհարկե, պարտավոր եմ ասել` «ոչ, համատեղելի չեն»: Էդ դեպքում ինչպես ես դու ասում` «ոչինչ չպետք է փոխել»: Էդ տեսակետից պետք էր մտածել, եւ այսօր մենք հատուկ հետազոտություն ենք անցկացնում` զուգահեռաբար պարզելու, թե մենք իրավո՞ւնք ունենք ասելու, որ սա էապես չի ազդել գործընթացների վրա: Վաղը իմ ներկայացուցիչները գոնե իմ դիրքորոշումը կասեն, ես երեւի չկարողանամ գալ», - ասաց նա:
«Ո՞ր մասնագետների հետ է խորհրդակցում» հարցին ի պատասխան` Պարույր Հայրիկյանը սահմանափակվեց երկու ազգանուն նշելով` Հայդաբիրյան եւ Պողոսյան:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իշխանությունները արդյոք փորձո՞ւմ են իրեն համոզել չհետաձգել ընտրությունները, թեկնածուն արձագանքեց. - «Դուք էլ ինձ կարող եք ինչ-որ բան համոզել: Համոզելը ձեր իրավունքն է, որոշում ընդունելը` իմ: «Ինքնորոշում» նշանակում է ամեն մեկս ինքներս ենք որոշում, որի համար պայքարել եւ պայքարում եմ»:
Հայրիկյանը ընդգծեց, որ իր կարծիքը կարող են փոխել այսօրվա հետազոտության արդյունքն ու «մտքերի փոխանակումը մյուս թեկնածուների հետ»:
Նա հաստատեց, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդն այցելել է իրեն հիվանդանոցում:
«Ստացել եմ մեր Վեհափառի օրհնությունը», - ասաց թեկնածուն:
Նախագահության թեկնածուներից հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը երեկ բաց նամակով Պարույր Հայրիկյանին կոչ էր արել «դիմել Սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով»` հիմնավորելով, որ քանի դեռ կատարված հանցագործությունը բացահայտված չի, պահպանվելու է վտանգը Հայրիկյանի, նախագահի մյուս թեկնածուների եւ ողջ ժողովրդի համար:
«Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում», - նշել էր Ղուկասյանը` պատրաստակամություն հայտնելով նոր ընտրություններ հրավիրելու որոշման պարագայում դադարեցնել հացադուլը եւ միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար «ընտրակաշառք բաժանող» ու «հակասահմանադրական գործունեություն իրականացնող» կուսակցությունների մասնակցությունն այդ ընտրություններին:
Պարույր Հայրիկյանի համար նոր ընտրությունների գաղափարն անընդունելի է, քանի որ, նրա կարծիքով, դա հենց իր դեմ ահաբեկչություն իրականացնողների նպատակն է եղել:
«Ես կտրուկ բացառում եմ նոր ընտրություններ հրավիրելու նպատակը, որովհետեւ նոր ընտրությունների գաղափարը դավադրություն է հայ ժողովրդի նկատմամբ: Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ժամանակացույցը: Ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ», - հայտարարեց թեկնածուն:
Անդրիաս Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակում էր մնալ այն համոզման, որ նոր ընտրությունների նշանակումը լավագույն ելքն է` միաժամանակ հարգելով Պարույր Հայրիկյանի տեսակետը:
«Դա էլ է տեսակետ: Պարույր Հայրիկյանն ինքը պիտի բոլոր պլյուսներն ու մինուսները գնահատի, համադրի, ես ներկայացրեցի այն փաստարկները, ինչին կարելի է հասնել նոր ընտրություններ նշանակելով: Դա իմ պարտականությունն էր, ես դա արեցի: Բնականաբար, ինքը պիտի որոշի», - ասաց նա:
«Եթե Պարույր Հայրիկյանը ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու որոշում կայացնի, կշարունակե՞ք հացադուլը եւս մեկ ամիս», - հարցին Անդրիաս Ղուկասյանը դրական պատասխան տվեց:
Թեկնածուն վստահ է, որ իր առողջությունը թույլ կտա դա անել:
«Դա ավելորդ հարց է: Ի սկզբանե ես հացադուլը հայտարարել եմ ոչ թե ելնելով նրանից, թե առողջությունը կների, թե` չի ների, դա իմ սկզբունքային դիրքորոշումն է: Քանի շինծու ընտրությունները գնում են, ես դրա դեմ բողոքելու եմ», - ասաց նա:
Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը լավ է, նա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «Շտապ օգնության եւ վերակենդանացման» բաժանմունքից այսօր տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: