«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի առաջադրելու իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:
Կուսակցության համագումարում հայտարարելով իր որոշման մասին` Սարգսյանը ընդգծեց, թե «ընտրություններում հաղթում են մինչեւ քվեարկության օրը», իսկ այսօրվա քաղաքական դաշտում ինքն այդպիսի գործչի չի տեսնում` նկատի ունենալով նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
«Հետեւություններ անելով ներքաղաքական դաշտում եւ մեր հասարակության մեջ ձեւավորված իրավիճակից, մեր ծրագրերը եւ նպատակները վտանգի տակ չդնելու պատասխանատվությունից` ես որոշեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Հուսով եմ` չառաջադրվելս ասելիքի կամ կամքի բացակայության հետեւանք չեք համարում»,- համագումարի ամբիոնից հայտարարեց Արամ Սարգսյանը:
Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Հանրապետության» առաջնորդն ասաց, որ կուսակցությունը նախագահի ընտրություններում չի սատարելու որեւէ թեկնածուի` ընդգծելով, թե դա բոյկոտ չէ:
«Ամսի 18-ին ես` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գնալու եմ ընտրատեղամաս եւ իրականացնելու եմ իմ ընտրական իրավունքը` փակ, գաղտնի քվեարկությամբ: Կուսակցության անդամներից կան մարդիկ, որոնք հակված են դեմ քվեարկել բոլորին: Բայց մենք ընդհանուր տեսակետը ասացինք` թե ինչպես ենք վերաբերվում այս ընտրություններին: Մնացածը ժամանակի խնդիր է», - հավելեց նա:
Դիտարկմանը, թե մեկ ամիս առաջ չէր բացառում իր առաջադրվելու հնարավորությունը` հասարակությունից ազդակներ ստանալու պարագայում, Սարգսյանն արձագանքեց, որ այդպիսի բան չեղավ. - «Ես ցավով պիտի նշեմ, որ շրջեցի հանրապետության մարզերի կեսից ավելին, եւ այն ոգեւորությունը, ինչ նախկինում կար, բացարձակապես չկա: Ես սխալվում էի` մտածելով, որ նախագահական ընտրությունների շեմ է, քաղաքական կյանքը կակտիվանա, եւ հասարակությանը հնարավոր է այդկերպ բերել: Հասարակությունն անտարբեր է դարձել»:
Արամ Սարգսյանը, ով նախագահական նախկին երկու ընտրություններում աջակցել է ընդդիմադիր թեկնածուներին` Ստեփան Դեմիրճյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմա չի գնա այդ քայլին, թեեւ ընդդիմադիր դաշտից առաջադրվելու մտադրություն ունեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ին անդամակցող «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը.
«Այլեւս ոչ գաղափարական դաշինքներ չենք կազմելու: Միայն ընդդիմադիր լինելը բավարար չէ: Մենք մինչեւ այսօր գործել ենք այդ սկզբունքով, որ միայն ընդդիմադիրը, իշխանություն փոխենք: Այսուհետ այդպես չենք գործելու: Մենք համարում ենք, որ դա մեր սխալն է», - նշեց նա:
Ընդդիմադիրները, այդուամենայնիվ, Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցության համագումարին մասնակցում էին: Ոչ վաղ անցյալում Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցությունը իր համագումարին հրավիրել էր ՀԱԿ-ի գրեթե բոլոր կուսակցություններին` բացառությամբ Հայոց համազգային շարժման: Սարգսյանի փաստարկմամբ` ՀՀՇ-ն էլ իրենց չի հրավիրել:
Համագումարին ներկա էին նախկին ՀՀՇ-ականներ Արարատ Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը: Կոնգրեսից համագումարին եկել էին «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Պետրոս Մակեյանը: Ներկա էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
«Բարգավաճ Հայաստան»-ը եւս հրավեր չէր ստացել: Այս առնչությամբ Արամ Սարգսյանն ասաց. - «Իրենք են իրենց այլընտրանք համարում: Ես իրենց իշխանություն եմ համարում: Ես համարում եմ, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք Հոկտեմբերի 27-ից, Մարտի 1-ից հետո համախմբվեցին գործող իշխանության շուրջը` արդարացնելով նրանց գործունեությունը, նրանց արած ընտրությունը, կոալիցիայի մաս կազմեցին, պաշտոններ վերցրեցին, նրանք այսօրվա իրավիճակի իրական պատասխանատուներն են: Եվ նրանց ես չեմ հրավիրել»:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, հիշեցնենք, պատճառներից մեկն էր, որ Արամ Սարգսյանը վկայակոչում էր մի քանի ամիս առաջ Կոնգրեսը լքելիս: Համագումարի իր ելույթում Սարգսյանը չշրջանցեց այս թեման` հայտարարելով, թե ՀԱԿ-ը մի ամբողջ տարի քարոզում էր իշխանափոխության հասնել օլիգարխիկ կառույցի միջոցով. - «ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ` ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից: Բայց շահե՞ց արդյոք ժողովուրդը, ընդդիմությո՞ւնը շահեց, թե՞ քաղաքական դաշտը: Անկասկած ոչ: Ավելի դեգրադացվեց` ապացուցելով, որ ընդդիմությունն էլ իշխանափոխության եւ իշխանության հասնելու ճանապարհին մեծ հաշվով տաբուներ չունի»: