«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրվի 2013 թվականի փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում։
«Այսօր ես հայտարարում եմ նախագահական առաջիկա ընտրությունում իմ թեկնածությունը առաջադրելու մասին։ Սա ես անում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով կրում է պատասխանատվություն եւ կամք եւ մեղք այսօրվա իրավիճակի համար եւ ուզում է մասնակցել դրա հաղթահարման, ապաքինման եւ թողության», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհաննիսյանը։
«Ես մե՛կ անգամ, միայն մե՛կ անգամ եմ լինելու նախագահի թեկնածու եւ այլեւս ոչ երբեք», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։
Րաֆֆի Հովհաննիսյանը ընդգծեց, որ ինքը նախագահական ընտրություններում միասնական թեկնածության հայտ է ներկայացնում, եւ կոչ արեց բոլորին` համախմբվել իր շուրջ։
«Հավաքական թեկնածության այս հայտի մասնակցության հրավեր եմ հղում Հայաստանի շարքային քաղաքացիներին, մտավորականներին, երիտասարդներին, հանրային հոսանքների ակտիվիստներին, իրավունքների պաշտպաններին եւ քաղաքական կուսակցություններին, ովքեր հավատում են, որ մեր երկիրը մեկի կուսակցասեփականություն չէ, այլ` Հայաստանի Հանրապետություն», - ասաց «Ժառանգության առաջնորդը` շարունակելով. - «Նրանց մասնակցությունը եւ զորակցությունը, ովքեր ուզում են տեսնել Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանակա՛ն հանրապետություն, ովքեր ակնկալում են, որ իրենց նախագահի ընտանիքը ոչ թե հարստանա, այլ աղքատանա Հայաստան երկրում, քանի դեռ մի աղքատ ընտանիք կա, եւ, ի վերջո, նրանց, ովքեր համարում են, որ հայրենիքի հողին զուգահեռ` արժեք է նաեւ մարդը»։
Այս հայտարարությունը անելուց հետո Հովհաննիսյանը անսպասելիորեն հեռացավ` չպատասխանելով որեւէ հարցի եւ խոստանալով իր առաջադրման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները տալ հաջորդ երկուշաբթի։