«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը դիմում կներկայացնի Սահմանադրական դատարան` վիճարկելու թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները:
Թիվ 1 ընտրատարածքում լրացուցիչ ընտրությունները տեղի ունեցան դեկտեմբերի 2-ին: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքների` այդ ընտրատարածքում առավելության է հասել իշխող Հանրապետական կուսակցության թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
Սաֆարյանը, մինչդեռ, հայտարարել էր, որ ընտրությունը «պետականորեն կազմակերպված տեռոր էր», եւ ընտրությունների ընթացքում զանգվածային եւ համակարգային խախտումներ են եղել:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաֆարյանն այսօր ասաց, որ դիմումի մեջ շեշտադրելու է այն խախտումները, որոնք «զանգվածային են եղել» եւ «ազդել են ընտրողի կամարտահայտության վրա»:
«Խոսքը վերաբերում է վարչական ռեսուրսները ուղղակի բացահայտ իշխանության թեկնածուի օգտին օգտագործելու, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հասարակական-քաղաքական վերահսկողությունը միտումնավոր եւ գիտակցված սահմանափակելուն», - ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Ինչպես նաեւ պահանջ է դրված, որպեսզի պետության եւ կուսակցության ռեսուրսները տարանջատվեն թեկնածուի ռեսուրսներից: Իսկ մենք քվեարկության օրը տեսանք, թե ինչպես մայրաքաղաքային երթեւեկության միջոցները, մասնավորապես երթուղային գծերի միկրոավտոբուսները, ինչպես նաեւ բազմաթիվ, հարյուրավոր տաքսիներ, կազմակերպված ցուցակներով անձանց միջոցով մարդկանց տեղափոխել են ընտրատեղամաս այն դեպքում, երբ ընտրական հանձնաժողովը արգելում է կուտակումներ տեղամասերի մոտ, պահանջ է դնում, որպեսզի ոստիկանությունը միջոցներ ձեռնարկի դա թույլ չտալու համար: Մենք ունենք տեսանյութեր, թե ինչպես ոստիկանության մեքենաների աչքի առջեւ էր այդ ամենը տեղի ունենում: Ինչպես նաեւ ցուցակներով մարդիկ բառիս բուն իմաստով ներազդեցության միջոցներ են գործադրում ընտրողների ազատ կամքի իրականացման վրա»:
Թիվ 1 ընտրատարածքում հաղթած թեկնածուի նախընտրական շտաբի պետը` Գագիկ Մելիքյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնելով Սաֆարյանի այն որակմանը, թե «խայտառակ ընտրություն է անցկացվել»` ասաց, թե ընտրությունն անցել է «Ընտրական օրենսգրքի շրջանակում», «բարձր արդյունքներով»:
Իսկ Ստոպա Սաֆարյանի մյուս բնորոշումների մասին հավելեց. - «Նման խայտառակ պարտությունից հետո ջրի երեսին մնալու փորձ է»:
Թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, հիշեցնենք, այդ ընտրությունները որակել էր ազատ, արդար եւ թափանցիկ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունից հետո որեւէ դիմում-բողոք չի ստացել Ստյոպա Սաֆարյանից կամ նրա լիազոր ներկայացուցիչներից:
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշեց. - «Թող որակումներ չտա, դատական կարգով ապացուցի, որ ընտրախախտումներ են եղել: Նաեւ իրենք գիտեն, որ այստեղ այդքան էլ մեջ ջանքեր չէին պահանջվում, որպեսզի մեր թեկնածուն հաղթեր, որովհետեւ ես, նաեւ հարգելով պարոն Սաֆարյանի պատգամավորական գործունեությունը, պետք է նշեմ, որ նախ եւ առաջ իր ձայների կրճատվելը պետք է կապել իր քաղաքական թիմի հետ»:
Հարցին, թե Սաֆարյանը պատգամավորական աշխատանքի 5 տարվա փորձ ունի, իսկ հաղթած թեկնածուն քաղաքական դաշտում միանգամայն անհայտ անձնավորություն է, Սահակյանն արձագանքեց. - «Կարծում եմ, որ Ստյոպա Սաֆարյանին ի սկզբանե պետք է գնահատեր «Ժառանգություն»-ը: Եվ մեր թեկնածուն, երբ որոշումը կայացվեց, թիմային աշխատանքի արդյունքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանը հաղթել է»:
Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանը արդեն ստացել է իր պատգամավորական մանդատը:
Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Սահմանադրական դատարանից «մեկ տոկոսի հույս ունի», բայց անհրաժեշտ է համարում, որ նախագահական ընտրություններից առաջ ՍԴ-ն վերաբերմունք արտահայտի վերջին ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ:
«Այն, ինչ տեղի ունեցավ թիվ 1 ընտրատարածքում, կրկնվելու է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակ: Սահմանադրական դատարանից ունեմ մեկ տոկոսի հույս, բայց 99 տոկոսի հույս ունեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից, որին նույնպես դիմելու եմ այս նույն հիմքերով», - ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ընտրության արդյունքները վիճարկող Սաֆարյանի դիմումները Ընտրատարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովները մերժել են: