Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերը այսօր լուրջ խնդրի առջեւ են կանգնած` գործազրկության:
Նրանցից շատերը Հայաստան են եկել` մտածելով, թե մի քանի ամսից Սիրիայում իրավիճակը կկարգավորվի, եւ իրենք կկարողանան վերադառնալ: Պատերազմական գործողությունները, սակայն, շարունակվում են, իսկ սիրիահայերի գումարները` սպառվում:
52-ամյա Հարություն Դանյանը այսօր Սփյուռքի նախարարությունում օգնություն էր ակնկալում աշխատանք գտնելու հարցում: Երեւանում է շուրջ 6 ամիս, բնակվում է վարձով:
Հալեպից Երեւան տոմսերը գնելու ու այստեղ ապրելու համար Հարությունը վաճառել էր իր ավտոմեքենան, սակայն գումարն արդեն վերջանում է: Իսկ աշխատանք գտնել Հարությունը չի կարողանում:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ սկսել են վաճառել կնոջ ոսկեղենը, քանի որ հացի խնդիր ունեն: «Սուգի մեջ ենք, քանի որ գործ չկա», - ասաց նա` ներսրտելով, թե իրեն չի կարող թույլ տալ մանկահասակ երեխաների համար քաղցրեղեն գնել, քանի որ դա հաջորդ օրվա հացի փողն է:
52-ամյա այս տղամարդն ասում է, թե իրեն «պզտիկ կզգա», քանի որ անընդհատ Սփյուռքի նախարարություն է գալիս ու աշխատանք ուզում:
Սիրիայում, իր խոսքով, ընտանիքը բարեկեցիկ կյանքով էր ապրում, ինքը խանութ ուներ: Իսկ այստեղ միակ աշխատանքը, որ գտել էր, Սեւանի մոտակայքում քարհանքում «տաժանակիր աշխատանքն է»` օրական 5 հազար դրամով:
Հարությունի խոսքով, բահով ժայռաբեկորներ էր հավաքում, 25 կիլոգրամանոց ավազի պարկեր էր քարշ տալիս… Նա ընդամենը 3 օր է դիմացել:
Հալեպի իր տունը Հարությունն այսօր չի կարող վաճառել, քանի որ 100 հազար դոլարից ավելի գին ունեցող այդ բնակարանն այսօր կես գնով անգամ չես վաճառի:
Երեւանում աշխատանք գտնելու միակ հույսը Սփյուռքի նախարարությունն է: Նախարարության աջակցությամբ նրա 3-ամյա դուստրը մանկապարտեզ է հաճախում, առաջիկայում կօգնեն նաեւ որդու դպրոցի հարցում:
Հարություն Դանյանն ասաց, որ մտադիր են պատերազմը վերջանալուն պես վերադառնալ Սիրիա:
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ սիրիահայերի ամենասուր խնդիրը աշխատանք գտնելն է. կամ համապատասպան մասնագիտությամբ աշխատանք գտնել չի հաջողում, կամ էլ շատ ցածր աշխատավարձ են առաջարկում:
Նշենք, որ տարեսկզբից մինչեւ այսօր Սփյուռքի նախարարությունը աշխատանքով կարողացել է ապահովել ընդամենը 15 սիրիահայի:
Սփյուռքի նախարարության տվյալներով, այս պահին Հայաստանում շուրջ 2 հազար սիրիահայ կա: Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ 60 ընտանիք` շուրջ 300 մարդ, Հայաստանում մշտապես բնակություն հաստատելու նպատակ ունի: Նրանց կեսն արդեն ստացել է փախստականի կարգավիճակ: Իսկ մեկ ընտանիք արդեն բնակություն է հաստատել Քաշաթաղի (նախկին Լաչինի) շրջանում, որտեղ ընտանիքին բնակարան եւ հողատարածք են հատկացրել: Մի քանի սիրիահայ ընտանիքներ ցանկություն են հայտնել տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:

Your browser doesn’t support HTML5