Տոնապետյանների ընտանիքը երեք տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ եւ վերաբնակեցվել Կովսական քաղաքում։
Ընտանիքի հայրը՝ Ժիրայր Տոնապետյանը, ասում է՝ երկար չմտածեցի, վեր կացա եւ եկա։
«Հայրենիք գալու համար պետք չէ մտածել։ Այսօր որոշես՝ անմիջապես գալիս ես։ Մենք եկել ենք հայրենիք՝ ապրելու, վերաշինելու, գործը առաջ տանելու, աշխատելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց Տոնապետյանը, ով Ղարաբաղում հաջողությամբ զբաղվում է գյուղատնտեսությամբ։
Սիրիայի Գամշլի քաղաքի նախկին բնակիչը ընտանիքի հետ Կովսական է տեղափոխվել 2009 թվականին։ Ընտանիքի հետ ապրում են երկհարկանի տան մեջ, որի նորոգման համար կառավարությունը շինանյութ է տրամադրել։ Տունը գրեթե պատրաստ է։
Ղարաբաղում իր 7 երեխաների ապագան Ժիրայր Տոնոյանը վառ գույներով է պատկերում։
«Միայն թե աշխատել է պետք», - նշում է նա եւ ավելացնում, որ Ղարաբաղը ծույլ մարդու տեղ չէ։ - «Սիրիայում լավ էի ապրում, գործս լավ էր։ Այստեղ տեղափոխվել եմ՝ այո՛, մի քիչ դժվարություններ կան, բայց կհաղթահարվեն կամաց-կամաց»։
Ժիրայրը Տոնոյանը պատմում է, որ առաջին տարին ցանել էր 25 հա հողատարածք։ Այսօր արդեն մշակվող ցանքատարածությունները հասել են 100 հեկտարի, իսկ հաջորդ տարի եռանդուն հողագործը մտադիր է ավելի ընդլայնել հողատարածությունները։ Ցորենից բացի պատրաստվում է մշակել հնդկացորեն, արեւածաղիկ, սոյա։
Ամուսնու հաջողություններից ոգեւորված Նազիկ Տոնապետյանն էլ իր ոգեւորությունն ազգականների հետ է կիսում եւ հորդորում հետեւել իրենց օրինակին։
«Մի քիչ դժվարություններ կան, բայց ոչինչ, կանցնեն», - ասում է նա, - «Երեխաները դպրոցում են։ Կարծում եմ՝ շատ փայլուն ապագա պիտի ունենան։ Իրենք էլ շատ ուրախ են, սիրել են բնությունը։ Կփորձենք։ Լավ պիտի լինի։ Կաշխատենք»։
Տոնապետյանների նոր հասցեն՝ Քաշաթաղի (Լաչինի) շրջանի Կովսական քաղաքը, հիմնադրվել է 1997-ին՝ նախ որպես գյուղ, այնուհետեւ, զարգացման չափանիշներին համապատասխան, ստացել է քաղաքի կարգավիճակ։