Սիրիայի քաղաքացի, ազգությամբ հայ Րաֆֆի Թաշճյանը մոտ երկու տարի առաջ է Հալեպից Հայաստան տեղափոխվել: Ամուսնացել է հայաստանցու հետ ու, մնալով այստեղ, նոր գործ ձեռնարկել:
Նրա ընտանիքին պատկանող «Ռամա Յունայթեդ» ընկերությունը զբաղվում է արտադրական, տնտեսական, տպագրական հումքերի ներկրմամբ ու այդ ապրանքների մեծածախ վաճառքով: Թաշճյանը գործընկերներ ունի Եգիպտոսում, Արաբական Էմիրություններում, Թուրքիայում, Սիրիայում: Սիրիահայ գործարարի հայաստանյան գնորդները «Ռամա Յունայթեդի» ներկրած հումքով պատրաստված արտադրանքը վաճառում են հիմնականում տեղի շուկայում:
Սիրիահայ գործարարը Հայաստանի քաղաքացիություն չի ստացել: Ասում է` Սիրիայի քաղաքացիությունը նրան օգնում է Հայաստանի գործարար դաշտում առկա խնդիրներն ու դժվարությունները հաղթահարել:
Հայաստանում երկու տարի բիզնեսով զբաղվող գործարարին զարմացնում է իրեն սպառնացող գործընկերոջ պահվածքը, ով փոխանակ հետեւելու բիզնես կանոներին ու հարգանքով վերաբերվելու գործընկերոջը, ընտրել է սպառնալիքների լեզուն` հրաժարվել է պատվերից ու վնասներ պատճառել ընկերությանը:
«Դե, բիզնեսը տղավարի խոսքերով են անում էստեղ: Մի կողմից շատ լավ է, որ մարդու խոսքը խոսք է, բայց դա չի վերաբերում բիզնեսին», - ասում է Թաշճյանը:
Սիրիահայ գործարարը ասում է, որ Հայաստանում բիզնեսի միջազգային կանոններով չեն աշխատում` չկա պայմանագրային, իրավական հարաբերություններ, կա բանավոր խոսք միայն: Իր գործընկերները տարբերվում են միջազգային գործարարներից, հաճախ չեն ուզում աշխատել փաստաթղթերով` կնքել պայմանագրեր ու հետեւել դրանց, ինչի հետեւանքով ինքը վնասներ է կրում: Ըստ նրա, Հայաստանում բիզնեսը համարում են «շուկայի գործ» ու մտածում միմիայն փող աշխատելու մասին:
«Կան դեռ մարդիկ, որոնք չգիտեն բիզնեսի ստանդարտները. թղթաբանություն կա բիզնեսի մեջ, կա ինվոյս, կա պայմանագիր, կա կանխավճար… էս հասկացողություններից որ խոսում են, իրենք դեռ նայում են երեսիդ, ասում են, չէ, ի՞նչ ես ասում…», - ասում է նա:
Թաշճյանը չի դժգոհում պետական մարմիններից: Նրա դժգոհությունը կապված է գործընկերների հետ, որոնցից շատերին է կորցրել: Նա ասում է, որ չի կարող փոխել իր աշխատաոճը, բայց կամ պետք է շարունակի աշխատել այսպես, կամ էլ` տեղացիների մտածելակերպով:
Չնայած դժվարություններին, Թաշճյանը հուսախաբ չի լինում, փորձում է շարունակել սկսած գործն ու ընդլայնել այն: