«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Քարնեգի» հիմնադրամի Ռուսաստանի եւ Եվրասիայի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք հայտնեց, որ թեեւ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն կա, այդուամենայնիվ, իրական պատերազմի վտանգ ինքը չի տեսնում:
«Ադրբեջանը ակնհայտորեն հիասթափված է: Նրան դուր չի գալիս ստատուս-քվոն, Ադրբեջանն ուզում է առաջընթաց տեսնել գործընթացում` իր կողմի համար: Ադրբեջանի դիմում-կոչերը տարբեր միջազգային կազմակերպություններին, ինչպես, օրինակ, ՄԱԿ-ին, նորություն չեն: Հիշում ենք, որ նրանք 2008-ին նույնիսկ բանաձեւի նախագիծ ներկայացրին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողով, այսինքն` սա նոր գործելաոճ չէ: Եթե Ադրբեջանը որոշի հրաժարվել Մինսկի խմբի ձեւաչափից, ապա վաղն էլ կանի դա` պատճառաբանելով, որ իրենք հրաժարվում են շարունակել այդկերպ եւ դիմում են մեկ այլ ձեւաչափի: Բայց քանի դեռ չեն արել դա, նշանակում է, որ Մինսկի գործընթացը դեռեւս կարեւոր է նրանց համար», - ասաց դե Վաալը:
Անդրադառնալով Լոս Կաբոսի հայտարարությունը` բրիտանացի վերլուծաբանը ասաց. - «Խաղաղության հասնելու համար [հայտարարությունը] նոր մտահղացումներ չի առաջարկում, սակայն այն ցույց տվեց, որ մեծ ուժեր են ներգրավվել խնդրում, որոնք փորձում են թույլ չտալ իրավիճակի սրում: Սա եւս մի տարբերակ է` պահպանել գոյություն ունեցող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը, որն արդեն 18 տարի է տեսնում ենք»:
Հարցին, թե չի կարծում արդյոք, որ լոսկաբոսյան հայտարարությունը փոքր-ինչ ավելի խիստ գնահատականներ էր պարունակում, քան նախորդները, փորձագետն արձագանքեց. - «Որոշ արտահայտություններում, այո, այդպես էր: Եվ դա այն պատճառով է, որ մենք տեսնում ենք ղարաբաղյան հակամարտության իրավիճակի վատթարացում: Բայց մենք չպետք է խուճապի մատնվենք. վաղը պատերազմ չի սկսվելու, դեռ ծանր զինամթերք չի կիրառվում: Ակնհայտ է ու վատ, որ երիտասարդներ են մահանում, բայց կարծում եմ` մենք պարզապես շարունակում ենք հետեւել հակամարտության ոչ մեծ լարվածության դրսեւորումներին, որոնք ուղեկցվում են սահմանային զինադադարի խախտմամբ»:
Իսկ դիտարկմանը, թե խաղաղությունը պահպանելու միջազգային հանրության հայտարարությունները միշտ հավասարապես ուղղված ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադբեջանին` այն դեպքում, երբ զինադադարը առավել հաճախ խախտում է միայն մեկ կողմը, Թոմաս դե Վաալը արձագանքեց. - «Սա լավ հարց է: Իհարկե 100 տոկոսով չի կարելի ապացուցել, թե որ կողմն է պատասխանատու սահմանում կրակոցների համար: Հայկական կողմի համար սա անհանգստացնող է եւ հրադադարի խախտման կասկածներն Ադրբեջանի վրա են, քանի որ Հայաստանը կայունություն է ուզում սահմաններին, իսկ Ադրբեջանը փոփոխություններ է ուզում ղարաբաղյան խնդրում: Այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, թե Ադրբեջանն է հիմնականում պատասխանատու խախտման դեպքերի համար: Բայց դա հնարավոր չէ ապացուցել: Հնարավոր է` հայկական կողմն էլ է խախտումներ անում: Հայաստանն ուզում է, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ գնահատականներ տա տեղի ունեցող խախտումներին, բայց եթե գործընթացին խառնվեն նաեւ այլ ուժեր` բացի Մինսկի ձեւաչափից, դա երկու կողմերի վրա էլ լրացուցիչ ճնշումների կհանգեցնի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից: Նրանք հիմա դա չեն ուզում անել եւ միջոցներ չունեն ղարաբաղյան հակամարտությունը դարձնել աշխարհում թիվ մեկ խնդիրը: Շատ այլ մտահոգվելու հարցեր ունեն»:
Պատերազմի վերսկսման հավանակության վերաբերյալ բրիտանացի փորձագետն ասաց. - «Ես չեմ կանխատեսում մոտալուտ պատերազմ: Հայաստանը գոհ է իր ստատուս-քվոյի դրությունից: 1994-ից հետո ունի այն, ինչի համար պայքարում էր: Ադրբեջանը դեռ հսկայական նավթային գումարներ է վաստակում, պետություն է կառուցում. ինչո՞ւ պետք է վտանգի այդ ամենը: Կարծում եմ` իրական պատերազմի վտանգ կլինի մի քանի տարուց, երբ Ադրբեջանը է'լ ավելի մեծ գումարներ ծախսի սպառազինության վրա, բանակցային գործընթացում արդյունքներ չտեսնելուց հետո թե’ ներքին, թե’ արտաքին ճգնաժամ կսկսվի, եւ Ադրբեջանի նախագահը տրվի գայթակղությանը` ղարաբաղյան խնդրի խաղաքարտի միջոցով հասարակությանը մի գաղափարի շուրջ միավորելու համար: Սա արդեն վտանգավոր է: Ես այդ վտանգը հիմա չեմ տեսնում, բայց ակնկալում եմ տեսնել մի քանի տարի անց` եթե գործընթացը խաղաղ առաջընթաց չարձանագրի»:

Your browser doesn’t support HTML5