Ազգային անվտանգության ծառայությունն այսօր նոր մանրամասներ է հրապարակել փողերի լրացման հատկանիշներով հարուցված քրեական գործի վերաբերյալ, որի շրջանակներում որպես վկա ցուցմունքներ է տվել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ծառայության քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործը մայիսի 25-ին է հարուցել։
Միացյալ Նահանգներում գրանցված «Փոլիմեր Մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության 100 տոկոս բաժնեմասերը շուրջ 2 միլիոն դոլարով վաճառվել են, պնդում է ԱԱԾ-ը, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձեւակերպումների արդյունքում հարկային մարմնին չի ներկայացվել, հարկային պարտավորությունները չեն կատարվել, Հայաստանում թողնված եւ բացառապես բարեգործության համար նախատեսված այս գումարներից մոտ 1 միլիոն 135 հազար դոլարը իրականում բարեգործական նպատակներին չի ուղղվել, այլ փոխանցվել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին։
Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության, «Սիվիլիթաս» հիմնադրամը 2011-ին՝ անցած տարի, հաշվետվություն չի ներկայացրել ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործած միջոցների՝ այդ թվում Փոլիմեր Մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2 միլիոն դոլար գումարի վերաբերյալ։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ - «Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ եւ «Սիվիլիթասին» նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ եւ բանկի միջոցով: Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որեւէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, «Սստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ եւ իր կանոնադրական նպատակների իրականացման համար»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախկին արտգործնախարար Օսկանյանը այսօր պնդեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը թափանցիկ է, հավելելով, թե գործի մանրամասներին ծանոթ է՝ ուստի վստահաբար կարող է ասել, որ իր քաղաքական գործունեությունն է Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործի պատճառը։
«Ուղղակի կարող եմ միայն արձանագրել, որ ինձ համար սա անընդունելի է, անհասկանալի է։ Ի՞նչ փողերի լվացում, ինչի՞ մասին է խոսքը», - ասաց նախկին արտգործնախարարը։
«Սիվիլիթասն» ունի տարեկան հաշվետվություն, նաեւ ասաց Օսկանյանը։
«Ամեն ինչ թափանցիկ է, մեր տարեկան հաշվետվությունը կա, աուդիտորական եզրակացությունը կա։ «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվետվությունը մենք չենք անում, ներսից չի արվում․ հատուկ հաշվապահական ընկերություն է վարձվել՝ նրանք անում են», - նշեց նա, - «Որովհետեւ իսկապես «Սիվիլիթասի» հետ գործ են ունենում պետություններ, լուրջ կազմակերպություններ՝ թափանցիկությունը հիմնական պահանջներից մեկն է»։
Վարդան Օսկանյանը «անհասկանալի» որակեց այն, որ այս գործով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, քանի որ հարկային եւ այլ կասկածները պարզաբանելու համար, ըստ նրա, այլ ճանապարհներ կան։
«Որ Ազգային անվտանգությունն է զբաղվում, միանշանակ սա նշանակում է, որ ինչ-որ քաղաքական պատվեր է, հարց է դրվել «Սիվիլիթասի» կամ Օսկանյանի վրա ինչ-որ բան գտնել», - հավելեց Օսկանյանը։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այն վերլուծություներին, որոնց համաձայն Օսկանյանը դիտվում է, որպես «Բարգավաճ Հայաստանի» նախագահի թեկնածու, եւ այս պահին դրված է նրան չեզոքացնելու խնդիր, նախկին արտգործնախարարը պատասխանեց՝ «դեռ այդպիսի բան չկա»։
«Դեռ շատ շուտ է դրա մասին խոսել։ Եթե մարդիկ իրենց երեւակայության մեջ ինչ-որ բաներ են պատկերացնում, քայլեր են անում դա կանխելու՝ դա իրենց պրոբլեմն է», - նշեց Վարդան Օսկանյանը՝ հավելելով․ - «Ես այս պահին այդպիսի հարց չեմ դրել։ Վերջիվերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է որոշում կայացնի»։
«Բարգավաճ Հայաստանը» կիսում է Վարդան Օսկանյանի տեսակետը, թե Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը։
Կուսակցությունը հույս ունի, որ իրավապահներն այս գործն ուսումնասիրելիս առաջնորդվելու են բացառապես օրենքով։ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, իրենք ուշի-ուշով հետեւելու են իրադարձությունների զարգացմանը եւ անիրավաչափ գործողություններ նկատելու դեպքում քայլեր կձեռնարկեն։
«Հնարավոր է՝ Վարդան Օսկանյանի անձի շուրջ ծագած խնդիրը քաղաքական հետապնդում է», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր կարծիք է հայտնել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։
«Հայաստանում քաղաքական պատվերների եւ քաղաքական ռեպրեսիաների ժամանակներն անցել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ բացառելով հնարավորությունը, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը որեւէ քաղաքական գործչի նկատմամբ քաղաքական պատվեր իրականացնի։
«Ի վերջո, մենք պետք է սովորենք իրավական խնդիրներին քաղաքական գնահատական չտալ», - նշեց Շարմազանովը։
Վերջում հավելենք, որ վաղը Վարդան Օսկանյանը կրկին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունքներ տալու։ Այդ մասին մեզ տեղեկացրեց նախկին արտգործնախարարը։

Your browser doesn’t support HTML5