Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց վարչապետի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը, անցած շաբաթավերջին Տիրգան Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը քննարկվել է կառավարութան գործունեության ծրագիրը:
Նշենք, որ հունիսի 20-ից 22-ը կառավարությունը Ազգային ժողովի հաստատմանը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը, սակայն մինչ այդ Տիգրան Սարգսյանը փորձում է նախապես ծանոթանալ խորհրդարանական ուժերի գնահատականներին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, հանդիպումը տեղի է ունեցել վարչապետի նախաձեռնությամբ:
Հարցին, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, Զոհրաբյանը արձագանքեց. - «Մենք ակտիվությամբ մասնակցելու ենք կառավարության ծրագրի քննարկմանը, եւ ուզում եմ հերքել տարբեր կենտրոնների կողմից մամուլում շրջանառության մեջ դրվող լուրերը, թե կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ում կարող են լինել տարբեր դիրքրոշումներ եւ ոչ միատեսակ քվեարկություններ: Եթե սա վերաբերեր, ասենք, թատրոնի մասին օրենքին, կարելի էր մտածել , որ հնարավոր է ազատ քվեարկության ռեժիմ: Մեկ բան հստակ է` ԲՀԿ-ում քվեարկությունը կառավարության ծրագրի վերաբերյալ լինելու է միատեսակ»:
Կառավարության ծրագիրը քննարկվել է նաեւ ՀՅԴ-ի հետ: Դաշնակության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հանդիպումը կայացել է վարչապետի խնդրանքով: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է «կառավարության գործունեության հիմնադրույթները», որոնք, Ռուստամյանի փոխանցմամբ` նորություն չէին պարունակում:
Վարչապետն ասել է, որ կառավարության ծրագիրը կազմելիս հենվել են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի վրա, ուսումնասիրել են մյուս կուսակցությունների նախընտրական ծրագրերը, եւ ուզում են ինչ-որ դրույթներ այդ ծրագրերից օգտագործել:
Հարցին, թե ինչպիսին կլինի ՀՅԴ-ի դիրքորոշումը, Ռուստամյանը ասաց, թե, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, արդեն իսկ պարզ է, որ իրենց մոտեցումը «ավելի շատ դեմ լինելն է». - «Ծրագիրը ինչքան էլ լավ է լինում, մենք արդեն փորձը ունենք, որ այդ կառավարությունը, ըստ էության, լավ ծրագրերն էլ ծախողում է եւ չի կարողանում դա իրականացնել… Վարչապետը չի փոխվել. անգամ այդ ծրագիրը եթե լավ էլ լինի, չկա երաշխիք, որ այդ ծրագիրը կկատարվի»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ կառավարության ծրագրային դրույթներում արմատական փոփոխություններ չի նկատել: Նրա փոխանցմամբ, սակայն, էական չէ, թե որքան լավ ծրագիր կներկայացվի. խնդիրն այն է, որ սովորաբար չեն ներկայացվում այն մեխանիզմները, որոնցով կառավարությունն իրականացնելու է այդ ծրագիրը:
«Իհարկե, դրական առաջարկություն էլ եղավ, որ կարող են ավելացնել իրենց ծրագրում մեր ծրագրային հիմնադրույթներից եւ այլն: Ծրագիրը, կարծում եմ, մեկ ամբողջական փաստաթուղթ է, ինչ-որ գաղափարախոսություն է, եւ չեմ կարծում, ինչ-որ առանձին-առանձին քաղաքական ուժերի ծրագրերից ինչ-որ դրույթներ ներառելով, կարելի է այդ ծրագրի ամբողջությունը պահել: Դա ինչ-որ կարկատան կարող է դառնալ», - ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Հանրապետական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն է եւ որեւէ մեկի կարիքը չունի, որպեսզի այդ ծրագիրը անցնի: Առավել եւս չեմ կարծում, որ, ասենք, «Բարգավաճ»-ը դեմ կքվեարկի այդ ծրագրին… Ես կարծում եմ, ավելի շատ փորձ է արվում, որպեսզի ամբողջ խորհրդարանը ծափահարի այս ծրագրին»:
Հարցին, թե կարելի է ասել, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու, Հակոբյանը արձագանքեց. - «Երբ որ ամբողջական արդեն ներկայացվեց ծրագիրը, քննարկումներ եղան` մենք մեր շեշտադրումները կանենք: Դրանից հետո արդեն կտանք գնահատականը: Չեմ կարծում, որ հիմա ճիշտ կլինի ասել, որ մենք դեմ կլինենք կամ կողմ»:
Անցած շաբաթավերջին վարչապետը հանդիպումներ է ունեցել նաեւ Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ` բացառությամբ Հայ ազգային կոնգրեսի:
Վարչապետի խոսնակի պաշտոնակատար Հարություն Բերբերյանը սա պատճառաբանեց այսպես. - «ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ կառավարությունը ինչ ծրագիր էլ ներկայացնի, ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, ի սկզբանե փակուղի է տանում ծրագրի հնարավոր քննարկումը ՀԱԿ-ի եւ կառավարության միջեւ»:
«Համենայն դեպս մենք շատ լուրջ կուսումնասիրենք ներկայացված ծրագիրը եւ մեր ասելիքը կասենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը` շարունակելով. - «Մի բան մեզ համար պարզ է. չորս տարի շարունակ այս կառավարությունը եղել է իշխանության. որեւէ փոփոխություն գոյություն չունի: Ըստ էության, նույն մարդիկ են, որոնք տվել են բազմաթիվ խոստումներ, եւ այդ խոստումներից ոչ մի խոստում չի կատարվել: Ավելին` սա այն կառավարությունն է, որի օրոք արձանագրվել են խայտառակ արտագաղթ, սոցիալ-տնտեսական անկում… Այսինքն` մենք ունենք գործ տապալված մի կառավարության հետ»: