Դրամի արժեզրկումը շարունակվում է, եւ տարադրամի փոխանակման երևանյան կետերում Միացյալ Նահանգների մեկ դոլարը այսօր վաճառվում էր 410 դրամով:
Ընդամենը 10 օր առաջ մեկ դոլարի դիմաց պահանջում էին 399-400 դրամ: Անցած ութ ամիսների ընթացքում դրամը արժեզրկվել է շուրջ 10%-ով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դրամի արժեզրկման երեք պատճառ նշեց. - «Նախեւառաջ դոլարը արժեվորվում է ամբողջ աշխարհում, որովհետեւ նավթի գները իջնում են: Քանի որ նավթի գները դոլարով են, դրանց անկումը մեխանիկորեն նշանակում է դոլարի արժեվորում, եւ այն երկրները, որոնք վառելիք ներմուծող են, այդ ընթացքում ունենում են ազգային արժույթի հարաբերական արժեզրկում: Սա խնդրի մոտավորապես մեկ երրորդն է»:
Խնդրի «մնացած երկու երրորդը» Բագրատյանը կապում է «բուն հայկական երեւույթների հետ». - «Առաջինը, մենք չունենք տրանսֆերտների զգալի աճ, կայունացել է որոշակի մակարդակի: Իմ կարծիքով, այնպիսի մի պահ է եղել, որ այլեւս գնացածներն այնքան շատ են, որ մենք հետագա արտագաղթին զուգահեռ տրանսֆերտների աճ չպետք է ակնկալենք: Ասենք, եթե տանը ապրում են 5 հոգի, 2 հոգին գնացել են, նրանք մնացած 3 հոգուն փող կուղարկեն: Բայց երբ 5-ից եւս 2-ն են գնացել, տանը մնացել է մեկը, ուղարվող փողի ծավալը կպակասի, քանի որ սպառողն է պակասում` չնայած ուղարկողների թիվը ավելանում է»:
Ըստ նախկին վարչապետի, իր դերն է խաղում նաեւ այն, որ Հայաստանում տեղի չի ունենում տնտեսական վիճակի բարելավում. - «Զգալի էր նաեւ այն, որ մայիս ամսվա մեջ միանգամից բաժանվեցին շուրջ 100 միլիոն դոլարի կարգի [ընտրա]կաշառքներ: 25 միլիոնը հասավ ժողովրդին, 75 միլիոնը մնաց միջնորդների, այսպես կոչված կուրատորների մոտ: Եվ այդ փողը այսօր նույնպես փոխարկվում է դոլարի»:
Նախկին վարչապետը ի վերջո հետեւություն արեց, որ դրամի շարունակվող արժեզրկումը առաջիկա մեկ-երկու շաբաթներին ուղղակի կհարվածի քաղաքացիների գրպանին, քանի որ Հայաստանը ներմուծող երկիր է, ուստի ապրանքները կթանկանան:
«Կարծում եմ, որ Կենտրոնական բանկը կշարունակի պայքարել այս արժեզրկման դեմ. արդեն այս վերջին մի քանի ամսում մի 300 միլիոն դոլար մսխել է պետական ռեզերվներից, կշարունակի մսխել այդ ռեզերվները: Հնարավոր մեկ այլ քայլ է նոր պարտք վերցնելը, որպեսզի պահուստները պատշաճ մակարդակի պահեն», - զրույցի վերջում ասաց Հրանտ Բագրատյանը` եզրափակելով. - «Ընդհանուր առմամբ այս տարի ես սպասում եմ, որ այս միտումները կշարունակվեն: Տարվա ընթացքում դրամը սահուն կարժեզրկվի»:
Հայաստանի Կենտրոնական բանկից «Ազատություն» ռադիոկայանին խոստացան մեկնաբանություններ տալ ավելի ուշ:

Your browser doesn’t support HTML5