Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը աստիճանական անկում է արձանագրում։
Այսօր Հայաստանի մի շարք առեւտրային բանկերում 1 դոլարն արդեն վաճառվում է 398 դրամով, առքը տատանվում է 394-ից 396-ի սահմաններում:
Տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, իր ձեւակերպմամբ՝ դրամի արժեզրկումը պայմանավորեց նախընտրական ժամանակաշրջանում Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալների՝ մոտ 35 միլիարդ դրամի աճով։
«Հայկական դրամ է ավել լցվել շուկա եւ հիմա այդ դրամը ճնշում է գործադրում, ինչը կարող է բերել դոլարի փոխարժեքի աճին», - ասում է փորձագետը։