Արամ Մանուկյանի նախընտրական շտաբը ուսումնասիրել է Արաբկիր համայնքի ընտրացուցակները։
ՀԱԿ անդամ, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ, Երեւանի թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական թեկնածու Արամ Մանուկյանի նախընտրական շտաբը Արաբկիր համայնքի ընտրացուցակների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ցուցակներում ընդգրկվածների առնվազն 15 տոկոսը մշտապես բացակայում է Հայաստանից։ Այդ մասին այսօր հայտարարեց Արամ Մանուկյանը, ընդգծելով, որ որպես բացակայող չեն հաշվել այն բնակարաններում գրանցվածներին, որոնց դռները փակ են գտել եւ վերջերս արտագնա աշխատանքի մեկնածներին, որոնք հնարավոր է՝ վերադառնան։ Նրանց էլ հաշվելու դեպքում, Մանուկյանի պնդմամբ, ցուցանիշը կմոտենա 20 տոկոսի։
«Արաբկիրի բնակչության (որը, երաշխավորում եմ ձեզ՝ ամենաքիչ արտագաղթած համայնքներից է) բացակաների թիվը կազմում է մինչեւ 20 տոկոս», - հայտարարեց Արամ Մանուկյանը։
Հայտարարելով, որ կոնկրետ իր շտաբը ամեն ինչ անելու է, որպեսզի իրենց հաշվառած բացակա անձանց փոխարեն ուրիշները չկարողանան քվեարկել, ընդդիմադիր թեկնածուն լուրջ չի համարում ոստիկանության հավաստիացումները, թե հնարավոր չէ պարզել 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայողներին։
«Օպերատիվ վիճակը թույլ է տալիս ցանկացած մարդու տվյալները 5 րոպեում ճշտել՝ Հայաստանում է, թե Հայաստանում չէ», - վստահեցրեց նա։
Մանուկյանը հիշեցրեց, որ այս հարցով արդեն մի խումբ քաղաքական ուժեր դիմել են Ազգային անվտանգության ծառայություն:
Իր՝ Արամ Մանուկյանի շտաբը դիմել է ոստիկանություն՝ մահացածների անունները ցուցակներից հանելու համար. դրանցում 150 մահացածներ են հայտնաբերվել Արաբկիրի ընտրողների ցուցակներում։
Արամ Մանուկյանի կարծիքով, իշխանական դաշտն այժմ երկու ուղղությամբ է աշխատում, մի ուղղությունը «մակերեսայինն է»՝ միջազգային կառույցների համար. լրատվամիջոցների մոնիթորինգը, ազատ եւ արդար ընտրությունների ուղղությամբ ոստիկանության, դատախազության, իշխանական կառույցների զանազան հայտարարություններն ու քննարկումները նպատակ ունեն «ընտրություններին լավ նախապատրաստվելու» պատրանք ստեղծել դիտորդների եւ միջազգային կառույցների մոտ։ «Եվ կա իրականություն, որը դրանից շատ շատ հեռու է», - հավելեց Արամ Մանուկյանը, համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կեղծելու «անաղմուկ» մեթոդներն են գործելու՝ ինչպես ամիսներ առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում եղավ։
«10-15 տարվա հնության մահացածներ կան։ Այնպես որ, իշխանությունների՝ ցուցակները մաքրելու, մեռածներին հանելու ասածները փուչ են, քամի են, սուտ են», - հայտարարեց թեկնածուն՝ հավելելով․ - «Իրենք մեթոդի փոփոխություն են արել․ խախտումները, բոլոր կեղծիքները փորձելու են տեղավորել այն դաշտում, որը աղմուկ չի առաջացնում։ Դա՝ կաշառքն է, դա՝ ցուցակներն են, դա՝ մարդկանց ահաբեկելն է, աշխատանքից ազատելու սպառնալիքն է։ Ինչը որ լինելու է՝ փորձելու են անել մինչեւ ամսի 6-ը։ Ամսի 6-ին իրենք կանեն այն դեպքում, երբ իրենց ծրագրերը մինչեւ ամսի 6-ը ձախողվեն։ Մուզ-մուզ մեթոդի են անցել»։
«Մեր ժողովուրդը պետք է կարողանա հաջորդ պառլամենտում առնվազն գրագետ մարդկանց մեծամասնություն ապահովելու խնդիրը լուծել», - հավելեց ՀՀՇ ղեկավարը․ - «Ընտրովի մարմինը, խորհրդարանը, լցված է դատարկություններով, լցված է մարդկանցով, որոնք կարող է բիզնեսի արանքում կես ժամ, երբ որ պետք լինի, կանչեն քվեարկելու՝ չիմանալով ինչ են քվեարկում։ Սա ես համարում եմ քաղաքական ողբերգություն Հայաստանի համար, եւ եթե մեր ժողովուրդը չկարողացավ այս խնդիրը լուծել եւ պառլամենտ ուղարկել մարդկանց, որոնք գոնե խոսել գիտեն, ապա վայը մեզ տարել է»։
«Արաբկիրի բնակչության (որը, երաշխավորում եմ ձեզ՝ ամենաքիչ արտագաղթած համայնքներից է) բացակաների թիվը կազմում է մինչեւ 20 տոկոս», - հայտարարեց Արամ Մանուկյանը։
Հայտարարելով, որ կոնկրետ իր շտաբը ամեն ինչ անելու է, որպեսզի իրենց հաշվառած բացակա անձանց փոխարեն ուրիշները չկարողանան քվեարկել, ընդդիմադիր թեկնածուն լուրջ չի համարում ոստիկանության հավաստիացումները, թե հնարավոր չէ պարզել 6 ամսից ավելի հանրապետությունից բացակայողներին։
«Օպերատիվ վիճակը թույլ է տալիս ցանկացած մարդու տվյալները 5 րոպեում ճշտել՝ Հայաստանում է, թե Հայաստանում չէ», - վստահեցրեց նա։
Մանուկյանը հիշեցրեց, որ այս հարցով արդեն մի խումբ քաղաքական ուժեր դիմել են Ազգային անվտանգության ծառայություն:
Իր՝ Արամ Մանուկյանի շտաբը դիմել է ոստիկանություն՝ մահացածների անունները ցուցակներից հանելու համար. դրանցում 150 մահացածներ են հայտնաբերվել Արաբկիրի ընտրողների ցուցակներում։
Արամ Մանուկյանի կարծիքով, իշխանական դաշտն այժմ երկու ուղղությամբ է աշխատում, մի ուղղությունը «մակերեսայինն է»՝ միջազգային կառույցների համար. լրատվամիջոցների մոնիթորինգը, ազատ եւ արդար ընտրությունների ուղղությամբ ոստիկանության, դատախազության, իշխանական կառույցների զանազան հայտարարություններն ու քննարկումները նպատակ ունեն «ընտրություններին լավ նախապատրաստվելու» պատրանք ստեղծել դիտորդների եւ միջազգային կառույցների մոտ։ «Եվ կա իրականություն, որը դրանից շատ շատ հեռու է», - հավելեց Արամ Մանուկյանը, համոզմունք հայտնելով, որ ընտրությունները կեղծելու «անաղմուկ» մեթոդներն են գործելու՝ ինչպես ամիսներ առաջ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում եղավ։
Իշխանությունները «մուզ-մուզ մեթոդի են անցել» ...ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյան...
«Մեր ժողովուրդը պետք է կարողանա հաջորդ պառլամենտում առնվազն գրագետ մարդկանց մեծամասնություն ապահովելու խնդիրը լուծել», - հավելեց ՀՀՇ ղեկավարը․ - «Ընտրովի մարմինը, խորհրդարանը, լցված է դատարկություններով, լցված է մարդկանցով, որոնք կարող է բիզնեսի արանքում կես ժամ, երբ որ պետք լինի, կանչեն քվեարկելու՝ չիմանալով ինչ են քվեարկում։ Սա ես համարում եմ քաղաքական ողբերգություն Հայաստանի համար, եւ եթե մեր ժողովուրդը չկարողացավ այս խնդիրը լուծել եւ պառլամենտ ուղարկել մարդկանց, որոնք գոնե խոսել գիտեն, ապա վայը մեզ տարել է»։
Your browser doesn’t support HTML5