Մատչելիության հղումներ

Ծառուկյան. «Աշխատատեղ ստեղծելով է հնարավոր կանխել արտագաղթը»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկուշաբթի օրը քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումներ է անցկացնում Լոռու մարզում:

Սպիտակում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե միայն աշխատատեղ ստեղծելով է հնարավոր կանխել արտագաղթը:

«Մեր երկիրը հզոր լինելու համար, զարգացող լինելու համար պետք է պայման լինի, որ մարդիկ հետ վերադառնան, ժողովրդի քանակը լինի 4-5 միլիոն: Որ կարողանա իր աշխատանքով, իր ստեղծածով եւ իր ծախսերով մեկը մեկին փակի», - ասաց նա:

Անդրադառնալով Աղետի գոտու խնդիրներին` ԲՀԿ-ի առաջնորդն ասաց. - «[Աղետաբեր երկրաշարժից] Արդեն 24 տարի է անցել: Որը կարելի էր կարճ ժամանակահատվածում կարգավորել թեման, անցնել… Մարդկանց բնակարանների խնդիրները, որը, ինձ թվում է, Հայաստանում մեկ տվյալ բյուջեի վրա ավելացնել ոչ մեկն էլ չէր նեղվի, չէր նեղանա: Որովհետեւ մարդիկ դժբախտություն են ունեցել, անտուն են մնացել… Բայց 24 տարի: Դա նույնպես պետական հոգածության խնդիր է, որը պետք է ոչ թե 24 տարի տեւեր, այլ կարճ ժամանակահատվածում վերջակետ դրվեր»:

Ծառուկյանը կոչ արեց մայիսի 6-ին քվեարկել այն քաղաքական ուժի օգտին, ում «գործը տեսել են». - «Մենք երբեք դոշ չենք ծեծում, ասում` ձեր ձայնը տվեք մեզ, որ մենք ձեզ համար սա կանենք, նա կանենք: Որովհետեւ քաղաքական գործիչների 99 տոկոսը քաղաքականությանից դուրս գան` կոչնչանան: Բայց մենք քաղաքականությունից դուրս գանք` հանգիստ կապրենք»:

«Բարգավաճ Հայաստան»-ը այսօր ընտրողների հետ հանդիպումներ կունենա նաեւ Տաշիրում եւ Վանաձորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG