Երեքշաբթի օրվանից Երեւանի Մաշտոցի պողոտային հարող այգում կրպակների տեղադրման դեմ նստացույց անցկացնող բնապահպան ակտիվիստների վրանը չորեքշաբթի ուշ երեկոյան ապամոնտաժվեց ոստիկանների կողմից:
«Կրպակների այն կողմը արհեստական կռիվ սարքեցին: Մենք, իհարկե, չենք գնացել այն կողմ` պարզապես ֆռռացինք, նայեցինք ինչ է կատարվում: Այդ արանքում մի 100 ոստիկան միանգամից մտան այստեղ, իրար ձեռք-ձեռի տված վրանը փաթաթեցին, վրանը փակեցին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ակտիվիստ Հարություն Կարապետյանը: - «Հետո քաշեցին, ճղելով, քարշ տալով տարան գցեցին իրենց գազելի մեջ: Մեջը մարդ կար, մեր ամբողջ իրերը մեջն էր: Հետո իրենք իրենց արձանագրություն կազմեցին, թե մեջը ինչ կար, ու գնացին»:
Ինչպես ավելի ուշ պարզվեց` վրանում այդ ժամանակ եղել է ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը, ով իր հերթին նկարագրեց տեղի ունեցածը. - «Վրանում քնած եմ եղել, ոչ մի զգուշացում չարվեց, զգացի վրանը շարժվում է: Ձեռքերս ոլորեցին, ես դիմադրություն ցույց չեմ տվել»:
Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանին վստահեցրեց, որ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, բայց ոստիկանությունը բողոք է ստացել Մարգարյան ծննդատան գլխավոր բժշկից, թե ակտիվիստները աղմկում են տարածքում:
«Ես արդեն կասկածում եմ, որ սա խաղաղ հավաք է: Ինչքան կարող է ոստիկանությունը բարի կամք դրսեւորել», - ասաց փոխգնդապետ Մովսիսյանը:
Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշում է, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, եւ ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:
«ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տեւական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել եւ խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները», - նաեւ ասված է ոստիկանության հայտարարությունում, - «այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն: Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել:
Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում եւ ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ»:
Ուշ գիշերին ակտիվիստները համատեղ որոշեցին վաղը կրկին վրաններ տեղադրել: Իսկ այս գիշեր նստացույցը շարունակվում է բաց երկնքի տակ: