Մաշտոցի պուրակի «կրպակները հիմնական չեն, ժամանակավոր բնույթ են կրելու, եւ կգա ժամանակը` անպայման ապամոնտաժելու ենք», - շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
Հարցին, թե որքա՞ն կմնան այդ կրպակները` երեք տարի, չորս տարի, քաղաքապետը պատասխանեց. - «Հիմա քննարկում ենք` մինչեւ երեք տարի»:
«Բայց պայքարը չի ավարտվում, տեսնում եք` աղջիկներն ավելի ակտիվացել են, այլեւս դատարան են ստեղծել անկախ, պայմանական կալանքի տակ են դրել կրպակները...», - այս դիտարկմանը Մարգարյանը արձագանքեց. - «Տեղյակ եմ, դե մարտի 8 էր, աղջիկները ուրախանում էին, ողջունելի է, որ ուրախանում էին, իրենց տոնն էլ շնորհավոր լինի»:
Թե ե՞րբ են տեղակայվելու կրպականերում վաճառողները` իրենց ապրանքներով, այս առնչությամբ քաղաքապետը ասաց. - «Երբ որ իրենց տանք վարձակալության` դեռ չենք տվել»:
«Իսկ ինչո՞ւ չեք տվել», - այս հարցին էլ Տարոն Մարգարյանը պատասխանեց. - «Մինչեւ այգին չվերականգնենք, այգին չհանձնենք բնակիչներին` չենք տա»։
Աղջիկների ակցիային Տարոն Մարգարյանի գնահատականը ակտիվիստներից Մարինե Մանուչարյանը որակեց շատ ցավալի, ասաց` ավելի ադեկվատ արձագանք էին սպասում քաղաքապետից:
«Այնքան անլուրջ են ընկալում այդքան աղջկա` այդ սիմվոլիկ օրով ակցիա անելը հանուն այն գաղափարի, որին իրենք հավատում են», - նշեց ակտիվիստը: - «Ցավալի է, որ քաղաքապետը ինքը դրան բավականին սարկազմով ու հումորով է մոտենում»:
Կրպակների ապամոնտաժման համար քաղաքապետարանին տրված ժամկետը ավարտվում է վաղը, բնապահպաններն արդեն տարածել են հայտարարություն` տեղեկացնելով, որ վաղվանից այգում շուրջօրյա նստացույց են սկսում մինչեւ ուրբաթ` մարտի 16-ը, որից հետո, ինչպես փոխանցեց ակտիվիստներից Արմո Սաֆարյանը, եթե քաղաքային իշխանությունները չսկսեն կրպակների ապամոնտաժումը, իրենք դա կանեն սեփական ուժերով:
«Մենք, ինչպես մինչ օրս, շարունակելու ենք գործել միայն օրենքի սահմաններում: Գույքը, որպես գույք, չենք փչացնելու. առանձնացնելու ենք` տերը թող գա տանի: Բայց եթե ուրիշի գույքը անօրինական ձեւով գտնվում է այգում, մենք չենք պատրաստվում դա հանդուրժել», - ասաց Արմո Սաֆարյանը:
Վաղը այգում նաեւ ակտիվիստների հիմնած «անկախ եւ արդար դատարանի» առաջին նիստը կլինի` ինչպես բնապահպաններն են ձեւակերպել` դատարանը կքննի ինքնորոշված քաղաքացիների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի:
Այսօր էլ երիտասարդները այգում հերթապահում էին: Հիշեցնենք աղջիկների ակցիայից հետո ոստիկանությունը հեռացրեց ուժերը, ինչպես նաեւ հանեց տեղադրված արգելափակոցները եւ հիմա բնապահպանները ակցիան շարունակում են հենց կրպակի ներսում: