Բուռն քննարկումներից, վեճերից հետո Հայաստանի Ազգային ժողովն այսօր, այնուամենայնիվ, առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը:
«Այս օրինագիծը չի կարելի ընդունել մարտի 1-ին: Այսօր մարտի 1-ի չորսամյա տարելիցն է: Շատ կցանկանայի, որ Ազգային ժողովի նախագահությունը խուսափեր նման հարցեր քվեարկության դնելու այն տեսքով, որը այս քննարկումների ընթացքում մեզ բոլորիս հիշեցրեց մարտի 1-ը», - քվեարկությունից առաջ հայտարարեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Բայց ԱԺ-ի ղեկավարությունը առաջարկը չընդունեց, եւ օրինագիծը դրվեց քվեարկության: Սակայն մինչ այդ բուռն վեճեր, քննարկումներ եղան դահլիճում:
Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Մեծամասնությունը` Հանրապետականը, հաշվարկել էր, որ եթե օրինագծին դեմ ընդդիմադիրները չմասնակցեն քվեարկությանը, իրենց ներկայությունը բավարար չէ, որպեսզի այն ընդունվի: Այդ պատճառով Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց` հույս ունենալով խորհրդարան բերել եւս մի քանի պատգամավորների:
Ընդմիջումից հետո դեռ մոտ քսան րոպե եւս հնարավոր չեղավ քննարկում կազմակերպել վեճի պատճառով: «Ժառանգությունը» կառավարությանը հորդորում էր կրկին ետ կանչել օրինագիծը, սակայն գործադիրը անդրդվելի էր:
Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վիճահարույց այս օրինագծի քվեարկության օրինականությանը հետեւելու հարցում լրագրողների օգնությունը խնդրեց:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը առաջին ընթերցմամբ բազմաթիվ խախտումներով էր քվեարկվել. հիմնականում ՀՀԿ-ի ներկայացուցիչները քվեարկել էին իրենց բացակա ընկերների փոխարեն` այդպիսով ապահովելով օրինագծի ընդունումը:
Այդ սկանդալային քվեարկությունից հետո կառավարությունը որոշեց հետ կանչել ու լրամշակել օրինագիծը: Այսօր խորհրդարանը արդեն այդ տարբերակի առաջին ընթերցումն էր կազմակերպում:
«Ժառանգությունից» Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը կանգնեցին հանրապետականների շարքում` ցանկանալով վերահսկել քվեարկության ընթացքը: Սա դուր չեկավ իշխանական պատգամավոր Մանվել Բադեյանին. - «Պատգամավորը պտի իրա վրա չվերցնի բերդի նադզիրատելի ֆունկցիա, ինձ էլ դնի հանցագործի տեղ»:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խնդրեց նրանց զբաղեցնել իրենց տեղերը, Վահան Հովհաննիսյանն էլ առարկեց, որ ոչ ոք իրավունք չունի պատգամավորին արգելել կանգնել կամ նստել իր ցանկացած տեղում:
Հետո Նիկոյանը ամբիոնի մոտ հրավիրեց օրինագծի հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանին, ինչը հարուցեց պատգամավորներից ոմանց բողոքը:
«Հենց հիմա խախտվում է Ազգային ժողովի կանոնակարգը: Ո’չ վարման կարգի վերաբերյալ, ո’չ հիմնական զեկուցող, ո’չ հարակից զեկուցող` որեւէ մեկը իրավունք չունի որեւէ բառ ասելու 20 րոպե ընտրությունից հետո», - ասաց Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:
Այդուհանդերձ, օրինագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց` ձայների 67 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Քվեարկությունից հետո ընդդիմադիրները պնդեցին, որ ցուցատախտակը պահպանվի, որպեսզի հնարավորություն ունենան համեմատել քվեարկության արդյունքներն ու խորհրդարանի դահլիճում ներկա պատգամավորների թիվը: Սակայն իշխանական պատգամավորները դրա դեմ էլ բողոքեցին եւ լքեցին դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք այսօր չկարողացան համեմատել` արդյո՞ք քվեարկության արդյունքները համապատասխանում էին իրականությանը, թե՞ եղան ուրիշի փոխարեն քվեարկություններ:
Մեղավորը, ըստ Սաֆարյանի, Ազգային ժողովի նախագահն էր. - «Ինքը միջանցք բացեց Հանրապետական կուսակցության պատգամավորների համար` թույլ տալով նրանց դահլիճը լքել… Ինքը զրկեց ընդդիմությանը մատնացույց անելու, թե ով դահլիճում չէ եւ ով ում փոխարեն է քվեարկել: Սա հերթական անգամ մի բանի մասին է վկայում` այս օրենքը ապօրինի է, լեգիտիմ չէ ընթացակարգի եւ ընդունման տեսանկյունից»:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե քվեարկությունն օրինական է եղել. - «Քվեարկության արդյունքում որեւէ մեկը ուրիշի փոխարեն չի քվեարկել»:
Ընդդիմությունը պնդում է, որ լրամշակված օրինագծում էլ մտահոգությունները վերացված չեն:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով, մինչդեռ, իրենք նախագծում կարեւոր փոփոխություններ են կատարել. արտակարգ դրության ժամանակ Զինված ուժերի շփումը բնակչության հետ նվազագույնի է հասցված` «համարյա բացառված է», զորքը չի օգտագործվում, եթե Ազգային անվտանգության եւ Ոստիկանության ուժերը դրա համար բավարար են:
Հերթական քառօրյան այսօր ավարտվեց, բայց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ չքննարկվեց:

Your browser doesn’t support HTML5