Այս օրինագծի նախորդ քվեարկությունը, հիշեցնենք, վիճակահույց էր, քանի որ որոշ պատգամավորներ քվեարկել էին իրենց բացակա գործընկերների փոխարեն:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը (ՀՀԿ), քննարկման ընթացքում անընդունելի համարեց նախագիծը կառավարության ներկայացրած տեսքով ընդունելը:
Մասնավորապես, նա անդրադարձավ Հայաստանի նախագահին վերագրված` արտակարգ դրություն հայտարարելու եւ Զինված ուժերի ներգրավման լիազորությանը. - «Գուցեեւ դրանից հետո գա Հանրապետության մի նախագահ, որը, բռնապետական հակումներ ցուցաբերելով, օգտվի այս օրենքից եւ այն կիրառի մեր հասարակության, բնակչության նկատմամբ»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր էլ վերահաստատեց կառավարության պնդումները` չշրջանցելով նախագահի լիազորությունների հարցը. - «Եթե երկրի նախագահը, մարդ, որը կանգնած է մեր երկրի ստեղծման ակունքներում, այդ որտեղի՞ց այդքան վստահություն` պնդելու, որ ավելի շատ մտահոգ մեր անկախությունը պահպանելու, մեր երկիրը հզորացնելու համար, քան նախագահը»:
«Ամեն գնով իշխանությանը կամ շեֆերին պահելու կամ դուր գալու այդ մղումը կործանարար է նախ եւ առաջ պետականության համար: Երանի ցանկացած պաշտոնյա նաեւ մտածեր, թե իր այդ հավատարմությունը որքանով է բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից», - իր ելույթում ասաց Լիլիթ Գալստյանը (ՀՅԴ):
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը անընդունելի համարեց կառավարության այն հայտարարությունը, թե Զինված ուժերը արտակարգ դրության ժամանակ կատարելու են Ոստիկանության ներքին զորքերի լիազորությունները. - «Նույնիսկ եթե բանակը ֆրակով, սիրուն բաբոչկեքով գա, միեւնույն է` անթույլատրելի է մասնակցությունը»:
ՀՅԴ խմբակցությունը ներկայացրեց առաջարկությունների փաթեթ` ակնկալելով իսպառ բացառել Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ժամանակ:
Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարությանը հորդորում է կրկին հետ կանչել նախագիծը:
Աժ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նկատի ունենալով օրինագծի կապակցությամբ հնչող քննադատությունը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս, չի՞ պատրաստվում կառավարությունը հրաժարվել օրինագծում արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավման հնարավորություն ընձեռող ձեւակերպումներից` ասաց, որ հետ չեն կանչելու օրենքը եւ շարունակեց. - «Այն հարցադրումները, որոնք ներկայացվել են մեզ, ավելի շատ ունեն քաղաքական բովանդակություն եւ ավելի շատ պայմանավորված են նախընտրական տրամադրություններով: Ըմբռնումով ենք մոտենում, որ մեր ընդդիմախոսները առիթը օգտագործում են քաղաքական դաշտի մեջ ինչ-որ փաստարկներ հնչեցնելու համար»:
«Եթե Ազգային ժողովը չի ընդունի օրենքի նախագիծը, ապա դա էլ կլինի որոշում», - հավելեց Տիգրան Սարգսյանը:
Այս նախագիծը, հիշեցնենք, կառավարությունն անցած շաբաթ արդեն հետ էր կանչել ու հիմա քննարկվում էր արդեն լրամշակված տարբերակը:
ՀՀԿ-ական պատգամավորների փոխանցմամբ, օրինագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը: