Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի փոխանցմամբ` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծում կառավարությունն արդեն իսկ երկու կարեւորագույն փոփոխություն է կատարել, որը վերաբերում է արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավմանը:
Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին եւ «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում փոխանցեց Հրայր Թովմասյանը, օրինագծի անցումային դրույթներում սահմանվում է, որ զինված ուժերը արտակարգ դրության ժամանակ կարող են մասնակցություն ունենալ միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Սա, ըստ նախարարի, նշանակում է, որ զինված ուժերը պետք է իմանան, թե ինչպես են բնակչության հետ վարվում:
Նախարարի խոսքով` մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի շփումը բնակչության հետ գրեթե պետք է բացառվի: Մասնավորապես, ըստ նրա, մի քանի զսպաշապիկներ` արգելանքներ են սահմանվում զինված ուժերի եւ բնակչության շփումը կանխելու համար:
«Առաջինը զորքերը չեն օգտագործվում, եթե ոստիկանության եւ Ազգային անվտանգության ուժերը դրա համար բավարար են, երկրորդը` եթե խնդիրը գնում է անկարգություններ եւ այլի մասին, ապա այդտեղ ոստիկանությունը պետք է շփվի, եւ զինված ուժերը պետք է իրականացնեն հատուկ օբյեկտների պաշտպանություն: Եթե արտակարգ դրությունը պայմանավորված է նաեւ արտակարգ իրավիճակների` բնական աղետների հետ, ապա նրանք պետք է մասնակցեն մարդկանց տարհանմանը եւ այլն: Ամենածայրահեղ, վերջին փուլը կարող է լինել, որ նման բան լինի», - ասաց նախարարը:
Սակայն Հրայր Թովմասյանի փոխանցմամբ` առաջին ընթերցմամբ ընդունված այս օրինագիծը հետ կանչելու գլխավոր պատճառն այն է, որ օրինագծում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող օրինագիծը, որը վերաբերվում է վարչական օրինախախտումներին, օրինակ, արտակարգ դրության տարածք մուտք գործելուն եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելուն եւ այլն: Այժմ այս ամենը կներկայացվի մեկ փաթեթով:
Այսպիսով, համաձայն օրինագծի լրամշակումների, արտակարգ դրության ժամանակ զինված ուժերը գրեթե չպետք է շփվեն բնակչության հետ: Հարցին, թե հաշվի առնելով այդ «գրեթե չշփվելու» հանգամանքը, արդյո՞ք մտավախություն չի առաջանա, որ բանակը վերջ ի վերջո կօգտագործվի հետընտրական իրադարձությունների ժամանակ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ զինված ուժերը պետք է բնակչության հետ շփվելու պատրաստություն անցնեն, նախարարը պատասխանեց. - «Ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, վստահության խնդիրն է: Այսինքն եթե կա այդ անվստահության մթնոլորտը, որ չէ', իշխանությունները սա են ուզում անել, հերթական քայլն է, ինչ ուզում ես գրի, միեւնույն է, ինչ-որ մի բան կգտնվի: Եթե կա այդ վստահությունը, ապա ձեւակերպումները շատ պարզ են, հստակ ու որոշակի: Այսինքն նաեւ խնդիր ունենք այդ վստահությունը պատշաճ մակարդակի հասցնելու, եւ այդ դեպքում այդ հարցերը չեն առաջանա: Մենք այն հայտնի ասացվածքի օրն ենք ընկել, որ լեզուն կաթից վառածը թանը փչելով է խմում: Հիմա մենք իրոք սկսել ենք այդ թանը փչել, որ հանկարծ լեզուն չվառվի»:
Հարցին, թե հստա՞կ է, թե ո՞ր դեպքերում զինված ուժերը կարող են շփվել բնակչության հետ, նախարարը պատասխանեց. - «Եվրոպացիները ասում են հրանոթով ծիտ չեն որսում: Դու կարող ես հրանոթով որսալ, ինքը պիտանի է, բայց ասում են այդքան մեծ զենքը մի օգտագործի ճնճղուկ որսալու համար: Հիմա նույնը պետության ներսում է, եթե ընդամենը դու կարող ես շատ ավելի նվազ միջամտությամբ հասնել քո նպատակին, ապա զուր մի կիրառի: Այդ «գրեթե»-ն համաչափության սկզբունքով է սահմանափակված»:
Թովմասյանը հերքեց այն պնդումները, թե կառավարությունը օրինագիծը ետ է կանչել միջազգային կառույցների ճնշումների ներքո: Նա նաեւ չհամաձայնեց այն պնդման հետ, թե այս օրինագիծը ընդունվում է հատուկ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավելին` նախարարը համոզված է, որ արտակարգ դրություն չի էլ լինելու:
«Մենք ասում ենք, չի լինելու արտակարգ դրություն, ես վստահ եմ», - ասաց նա:
Որոշ փորձագետներ հակասահմանադրական են համարում այս օրինագիծը: Հարցին, թե մտավախություն չո՞ւնի, որ Սահմանադրական դատարանը այն նույնպես հակասահամանադրական կճանաչի, Թովմասյանը պատասխանեց, թե ինքն էլ հակառակն է պնդում եւ կարծում է, որ այս օրինագիծը չի հակասում սահմանադրությանը. - «Ինձ որպես սահմանադրական իրավունքի մասնագետի մի քիչ ճանաչում էիք, մի քիչ էլ հավանում էին մի ժամանակ», - ասաց նա:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն արդեն լրամշակված ձեւով Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստում կրկին կդրվի քննարկման: