Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը չի բողոքարկելու անցած կիրակի Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները:
«Ո՞ւր դիմեմ: Եթե ամբողջ պետությունն ինձ դեմ է եղել, ես դիմեմ այդ պետությանն ասեմ` ինձ արդարացրե՞ք, կամ չեղյա՞լ համարեք ընտրությունները… Ես չեմ ուզում շոու սարքեմ», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միքայելյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք ընտրություններից առաջ չգիտեր այդ մասին եւ ինչու առաջադրեց իր թեկնածությունը, Կոնգրեսի անդամն արձագանքեց. - «Իմաստ ուներ: Ես այս երկրի, պետության համար ամեն ինչ ներդրած մարդ եմ եղել: Եվ իմ ժողովրդի, իմ պետության համար մտածում եմ: Ո՞նց իմաստ չուներ… Ինչ կարգի մարդ ուզում է լինի, ինչ ձեւի աշխատել է 10 տարի, մի 4 տարի էլ թող գա փաթաթվի այս ժողովրդի վզի՞ն… Ես այդպես չեմ մտածում»:
Միքայելյանը ընտրախախտումների շարքում առանձնացնում է քվեարկողների անձը հաստատող փաստաթղթերը կնքելու համար նախատեսված դրոշմակնիքների բացակայությունը: Դրոշմակնիքները նախատեսված են Ընտրական օրենսգրքի 66 հոդվածով: Մինչդեռ դրանք ընտրատեղամասերին չեն հատկացվել: Մինչեւ քվեարկությունը այդ հարցով Միքայելյանը դիմել էր վարչական դատարան, որը մերժել էր հայցը: Դատարանն իր մերժումը պատճառաբանել էր վկայակոչելով ընտրական օրենսգրքի մեկ այլ` 167 հոդվածը: Ըստ դրա` ընդդիմության պահանջն ամրագրող դրույթը ուժի մեջ է մտնելու առաջիկա համապետական ընտրություններից սկսած:
Միքայելյանի մրցակիցը` Հրազդանի երկարամյա քաղաքապետ Արամ Դանիելյանը 1573-ով ավելի քվե է ստացել: Միքայելյանի օգտին քվեարկել էին 11 հազար 506 հրազդանցիներ:
Ընդդիմադիր գործիչը սա հաղթանակ է համարում` հաշվի առնելով քարոզարշավի շրջանում եւ քվեարկության օրը առկա վախի մթնոլորտը եւ համատարած ճնշումները իշխանության կողմից:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնն օրեր առաջ ասել էր, թե անձամբ է հետեւել Հրազդանի ընտրություններին եւ դրանցում «մի շարք լավ, դրական նախանշաններ» է տեսել, Միքայելյանն արձագանքեց, թե գերտերություններն միշտ էլ դրական են արձագանքում Հայաստանի ընտրություններին. - «Չգիտեմ... մեզ ոչ մի օգուտ չեն տվել: Խոշոր տերություններն իրենց շահն ունեն, իրենց շահով են շարժվում: Բայց թե ինչ է կատարվում հանրապետությունում մեր ժողովրդի հետ, մենք բոլորս ենք տեղյակ ու լավ գիտենք»:
Նա ասաց, որ ապրիլի վերջին կհայտարարի` մասնակցելո՞ւ է խորհրդանական ընտրություններին, թե՞ ոչ:
Միքայելյանի կարծիքով` Հրազդանի «մոդելը» խորհրդարանական ընտրություններին այդ չափով չի կիրառվի. - «Այդ չափերի չի կարող հասնել: Որովհետեւ այնտեղ պայքարի արդյունքն ընդհանուր է, մի քանի կուսակցություններ իրենց շահն են ներկայացնում: Ինչ-որ չափով այդքանի չի հասնի: Այսինքն` բոլորը շահագրգրված կլինեն, որ արդար ընտրություններ լինեն»:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահդալգյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ընտրություններն անցել ազատ ու արդար: Շահգալդյանը հավելել էր, թե ընտրախախտումներն այնքան փոքր թիվ էին կազմում, որ Սասուն Միքայելյանի կողմնակիցներն արդյունքները բողոքարկելու համար որեւէ փաստ չունեցան:

Your browser doesn’t support HTML5