Ընդդիմադիր ՀԱԿ-ը համոզված է, որ Հրազդանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը հաղթել է կիրակի օրը կայացած ընտրություններում, պարզապես իշխանությունների համատարած ընտրակեղծիքների շնորհիվ ընտրության այլ արդյունք է արձանագրվել:
Ինչպես հայտնի է, վերընտրված քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը 1573 ձայնով է առավելության հասել Սասուն Միքայելյանի նկատմամբ: Դանիելյանի օգտին գրանցված է 13 հազար 79 քվե, իսկ Միքայելյանի օգտին` 11 հազար 506:
Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բնորոշեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, «տեղի է ունեցել ընտրագողություն». - «Կատարվել է խայտառակ անօրինականություն: Կաշառում եւ ահաբեկում: Եթե այդ կեղծիքները չարվեին, Սասուն Միքայելյանը ուղղակի ջախջախել է իր հակառակորդին»:
Կոնգրեսը փաստում է, որ ընտրակաշառք բաժանվել է համատարած, կան տեսագրություններ, իրենք ունեն տեղեկություններ կրկնակի քվեարկությունների, նաեւ, ինչպես Լեւոն Զուրաբյանը բնորոշեց` ոստիկանության անձնագրային բաժանմունքներում «անձնագրային մանիպուլյացիաների մասին»:
Սակայն, ինչպես հայտնի է, ընդդիմությունը չի բողոքարկել ընտրությունների արդյունքները. թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի որեւէ դիմում չի ստացել:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու չեն բողոքարկել, Կոնգրեսի համակարգողը պատասխանեց, որ նախ բողոքարկելը բացառապես ինքնառաջադրված թեկնածուի` Սասուն Միքայելյանի իրավունքն է, եւ երկրորդ` վերահաշվարկի արդյունքում պատկերը էականորեն չէր փոխվելու. - «Եթե մարդը եկել է, ընտրակաշառքի դիմաց քվեարկել է, վերահաշվարկը ոչ մի բան չի կարող տալ: Չի կարող վերահաշվարկը որեւէ բան տալ, եթե տեղի են ունեցել բազմակի քվեարկության դեպքեր, եթե անձնագրային կեղծիքներ են եղել»:
Կոնգրեսը ընտրության արդյունքը դեռեւս չի բողոքարկել նաեւ դատական կարգով: Երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ է ՀԱԿ-ը իշխանություններին կոչ արել անվավեր ճանաչել փետրվարի 12-ի ընտրությունների արդյունքները ոչ միայն Հրազդանում, այլեւ հանրապետության մյուս 38 համայնքներում:
Որպես այդ օրվա բոլոր ընտրություններում տեղ գտած «կոպտագույն» խախտում ՀԱԿ-ը վկայակոչել է այն, որ ընտրատեղամասերին չեն հատկացվել դրոշմակնիքներ` քվեարկողների անձը հաստատող փաստաթղթերը կնքելու համար. դա սահմանված է Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ կետով եւ կրկնակի քվեարկությունները բացառող հանգամանք կարող էր հանդիսանալ:
Հարցին, թե ինչու չեն դիմում դատարան, այլ ընդամենը հայտարարությամբ են հանդես գալիս, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ փետրվարի 12-ի ընտրությունների նախօրեին այդ հարցը վիճարկել են վարչական դատարանում, որը մերժել է հայցը` «անհեթեթ հիմնավորմամբ», ուստի կրկին նույն հարցով դիմելը ձեւական քայլ կլինի:
Դատարանը որպես մերժման հիմք շաբաթ օրը վկայակոչելով Ընտրական օրենսգրքի 167 հոդվածը` եզրակացրել է, որ ընդդիմության պահանջն ամրագրող դրույթը ուժի մեջ է մտնելու առաջիկա համապետական ընտրություններից սկսած:
Իշխող ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, հերքում է Հրազդանում ընտրակեղծիքների մասին բոլոր պնդումները` համոզմունք հայտնելով, որ այնքան քիչ են եղել խախտումները, որ Միքայելյանի թիմը բավարար փաստեր չունի բողոքարկելու: Ընտրություններին հետեւած կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից: Կուսակցության խոսնակ Բաղդասար Մհերյանը այսօր էլ մեզ փոխանցեց, որ առայժմ ուսումնասիրում են իրենց ստացած տեղեկությունները:
Ընդդիմադիր «Ժառանգություն»-ը եւս փաստում է, որ Սասուն Միքայելյանը մրցել է վարչական ռեսուրսի դեմ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան. - «Մի միջոցառում, որ տեղի է ունենում հիասթափության, օտարվածության մթնոլորտում»:
Սասուն Միքայելյանի թիմը ընտրություններից հետո Հրազդանում բողոքի ակցիաներ չանցկացրեց: Ավելին` երեկ հայտնի դարձավ, որ ՀԱԿ-ը մինչեւ մարտի 1-ը հետաձգել է փետրվարի 17-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքը:
Հարցին, թե արդյոք ՏԻՄ ընտրություններին հաջորդող այդ հանրահավաքը ընտրակեղծիքներից դժգոհ զանգվածին անմիջապես համախմբելու եւ համաժողովրդական շարժումն ակտիվացնելու լավագույն առիթ չէր լինի, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ հանրահավաքը զուտ եղանակային պայմանների եւ ավտոճանապարհների սառցակալման պատճառով է հետաձգվել, քանի որ իրենք պատասխանատու են հանրահավաքի մասնակիցների անվտանգության համար:
Իսկ ինչ երաշխիքներ կան, որ Հրազդանում արձանագրված պատկերը նախադեպ չի դառնալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար, արդյո՞ք ընդդիմությունն ի վիճակի կլինի պայքարել ընտրակեղծիքների դեմ. այս հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ մենք մայիսի ընտրություններին կհասնենք այնպիսի քաղաքական մթնոլորտի, որը թույլ չի տա ընտրակեղծարարներին անել իրենց սեւ գործը»: