Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական հաջորդ նիստին, որը տեղի կունենա հունվարի 24-ին, տուժող կողմի եւ ամբաստանյալների ներկայացուցիչները ներկա չեն լինի: Նրանք բոյկոտում են դատավոր Սամվել Մարդանյանի որոշումը, համաձայն որի Նազարյանի մահվան գործով դատավարությունը տեղափոխվել է Տավուշի մարզ այն պատճառաբանությամբ, որ հասարակական կարգի պահպանությունը Երեւանում ավելի դժվար է իրականացվում, քան Իջեւանում:
Հունվարի 18-ին դատավոր Մարդանյանը դատավարությունը Տավուշի մարզ տեղափոխելու իր որոշումը պատճառաբանեց մի շարք վկաների` այդ մարզում լինելու հանգամանքով, ինչպես նաեւ դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձեց հարձակվել վկայի վրա, իսկ ամբաստանյալների հարազատները վեճի բռնվեցին նույն վկայի հոր հետ։
Տուժող կողմի իրավահաջորդը` Ծովինար Նազարյանը, ով Արտակ Նազարյանի քույրն է, պնդում է, որ Երեւանում պայմանները շատ ավելի բարենպաստ են նիստի բնականոն ընթացքն ապահովելու համար:
«Դատավորը ինչպե՞ս է կարգը պաշտպանելու Իջեւանում, ես ուզում եմ հասկանալ: Այնտեղ չկա զրահապատ ապակի, այս անգամ հնարավոր է, որ արգրեսիան ուղղվի վկաների կամ ամբաստանյալների եւ մյուսների վրա: Եթե դու Երեւանում, զրահապատ դահլիճում, այն պայմաններում, երբ հնարավոր է միանգամից շատ կարգադիչներ եւ ոստիկանները հրավիրել, չես կարող կարգը պահպանել, ինչպե՞ս ես այդ կարգը պահպանելու Իջեւանում, որտեղ դատական դահլիճները ավելի փոքր են եւ մարդկանց կոնտակտն ավելի մոտ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ծովինար Նազարյանը:
Նազարյանի քույրը համոզված է, որ Տավուշի մարզ տեղափոխելու իմաստը դատավարությունը ավելի փակ, հասարակական վերահսկողությունից հեռու դարձնելն է: Նա ասում է` ամբաստանյալների եւ տուժող կողմի հարազատները, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները հաճախ չեն կարողանա ներկա գտնվել դատական նիստերին:
«Մեղադրանքը արդեն ուղղակի փուլ է գալիս աչքերի առաջ, եւ հենց այդ պահին մարդիկ որոշեցին, որ ավելի լավ է հեռացնել Երեւանից, հանրային ուշադրությունից, եւ գործը տանել հասցնել այն ավարտին, որը ցանկալի է զինդատախազությանը: Դատավորի որոշումը միանձնյա է, թե` ոչ, դա իր խղճին է, բայց այն, որ զինդատախազի կարծիքը միշտ գերադասվում է դատավարության մնացած բոլոր մասնակիցների, այդ թվում` տուժող կողմի կարծիքին, դա փաստ է», - ասաց Նազարյանը:
Դատավորը նիստը Տավուշի մարզ տեղափոխելու որոշումը կայացնելիս ոչ ոքի կարծիքը չի հարցրել: Մեղադրվող 5 զինվորների հարազատները, ինչպես նաեւ տուժող կողմի ներկայացուցիչները նշում են, որ դատավարությանն առնչվող ամբաստանյալներին, վկաներին, տուժող կողմին երեւանյան դատական նիստերի ձեւաչափը շատ ավելի հարմար էր եւ մատչելի:
«Քանի որ փաստաբանները, կալանավորները, բոլորը Երեւանում են, պարտաճանաչությունը ապահովելը ավելի հեշտ է, իսկ Իջեւան ամեն մեկը չէ եւ ամեն պահի չէ, որ կկարողանա գնալ: Սա նշանակում է, որ բացակայություններ են լինելու, եւ նշանակում է, որ այդ նիստերը շարունակ հետաձգվելու են», - կարծում է Ծովինար Նազարյանը:
Այս կարծիքը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց նաեւ Իջեւանում կայանալիք հաջորդ դատական նիստի բոյկոտի մասին հայտարարության տակ ստորագրած, ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը:
«Մեկը Արագածոտնի մարզից պետք է գա, մյուսը` Վայոց ձորից, ամբաստանյալները Երեւանի մեկուսարանում են, դատախազը, պաշտպանական կողմը եւ տուժողի ներկայացուցիչները Երեւանից պետք է գնան, այսինք Տավուշի մարզում մնացել են դատավորն ու նիստերի քարտուղարը», - իր հակափաստակները ներկայացրեց Գեւորգյանը:
Հիշեցնենք` այս գործով դատավարությունը մեկնարկել էր Տավուշում, իսկ անցած տարվա հոկտեմբերին մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր տվյալ գործով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում: Հիմա դատարանը որոշել է դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ:
«Խնդիրը ուղղակի մեղադրանքը դատավճռով հաստատելու հարցն է ավելի հեշտ ճանապարհով` թեկուզ դա լինի ձգձգելու, մարդկանց նյարդերի, տուժողի, ամբաստանյալների հարազատների առողջության, պետության միջոցների վատնման, նաեւ այդ մարդկանց [ամբաստանյալների հարազատների] անձնական միջոցների վատնման գնով», - պնդեց Ծովինար Նազարյանը:
Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010 թվականի հուլիսին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։ Լեյտենանտի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, սակայն Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, որ 30-ամյա լեյտենանտին սպանել են:

Your browser doesn’t support HTML5